Բաժիններ՝

Կրեմլում ճշտել են, թե Պուտինն ինչ երաշխիքներ է ակնկալում Բայդենից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների իր պաշտոնակից Ջո Բայդենին հիշեցրել է այն մասին, որ հենց ՆԱՏՕ-ն է Ուկրաինան յուրացնելու փորձեր ձեռնարկում, եւ հայտարարել է, թե ներուկրաինական ճգնաժամի համար պատասխանատվությունը չպետք է դնել Ռուսաստանի վրա։

Երկու երկրների ղեկավարները տեսախորհրդաժողովի ձեւաչափով երկժամյա բանակցություններ են անցկացրել երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին: «Վլադիմիր Պուտինն ի պատասխան ընդգծել է, որ պատասխանատվությունը չպետք է դնել Ռուսաստանի ուսերին, քանի որ հենց ՆԱՏՕ-ն է ուկրաինական տարածքը յուրացնելու վտանգավոր փորձեր ձեռնարկում եւ մեծացնում է ռազմական ներուժը մեր սահմանների մոտ»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն ակնկալում է հուսալի, իրավաբանորեն արձանագրված երաշխիքներ, որոնք բացառում են դաշինքի ընդլայնումն արեւելյան ուղղությամբ: Ղեկավարները պայմանավորվել են, որ իրենց ներկայացուցիչներին կհանձնարարեն աշխատանք սկսել այս հարցի շուրջ: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ում վախեցել են Խորհրդային Միության վերականգնումից, հայտնել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս