Cham Wings ավիաընկերության ինքնաթիռը միգրանտներով Մինսկից մեկնել է Դամասկոս
Սիրիայի Cham Wings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը միգրանտներով դեկտեմբերի 8-ին Մինսկից մեկնել է Դամասկոս: Այդ մասին են վկայում Մինսկ ազգային օդանավակայանի առցանց լուսագրի տվյալները:
«Cham Wings ավիաընկերության Airbus A320-ը Մինսկ ազգային օդանավակայանից մեկնել է Դամասկոս, ինքնաթիռում կա 96 ուղեւոր»,- հաղորդել են օդանավակայանի մամուլի ծառայությունում: Նոյեմբերի 18-ից իրաքցի միգրանտների համար տարհանման չվերթեր է կատարում նաեւ Iraqi Airways ավիաընկերությունը: Ընդամենն Իրաք է տեղափոխվել ավելի քան 3 հազար մարդ:
Օդանավակայանի չվացուցակում դեկտեմբերի 8-ի համար ավելի վաղ նշված էր Iraqi Airways-ի չվերթ Մինսկից Էրբիլ, սակայն, վերջին տվյալներով, այն չեղարկվել է: Լատվիայի, Լիտվայի եւ Լեհաստանի հետ Բելառուսի սահմաններին, որտեղ տարեսկզբից փախստականներ են գնացել, միգրացիոն ճգնաժամը կտրուկ սրվել է նոյեմբերի 8-ին: Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել է Լեհաստանի սահմանին, նրանցից ոմանք փորձել են ներթափանցել Լեհաստանի տարածք՝ ջարդելով փշալարե արգելափակոցը:
Ավելի ուշ շուրջ 2 հազար մարդու տեղավորել են Բրուզգիի տրանսպորտա-լոգիստական կենտրոնում, որտեղ պայմաններ են սղեղծվել ժամանակավոր ապրելու համար, այժմ նրանց թիվը հասնում է շուրջ հազարի: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ հանրապետության տարածքում գտնվում է 2-ից մինչեւ 3 հազար փախստական Մերձավար Արեւելքի երկրներից, բացի այդ ճամբարում տեղավորվածներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: