Բաժիններ՝

Ճապոնիայում վթարային վայրԷջք է կատարել ինքնապաշտպանության ուժերի F-35 կործանիչը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի F-35 կործանիչը վթարային վայրէջք է կատարել երկրի Հոկայդո հյուսիսային կղզում: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Նշվում է, որ F-35 կործանիչը, որը կցագրված է Միսավայի ինքնապաշտպանության ռազմաօդային ուժերի բազային, վթարային վայրէջք է կատարել «Հակոդատե» օդանավակայանում. ակնհայտ վնասվածքներ կորպուսի վրա չկան: Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն, օդաչուի կյանքին եւ առողջությանը ոչինչ չի սպառնում, նա խուսափել է վնասվածքներից: Միջադեպի պատճառները պարզվում են: Ժամանակավորապես փակվել է օդանավակայանի թռիչքա-վայրէջքային գոտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031