Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է ընթացիկ տարվա սեպտեմբերին պետական այց կատարել հանրապետություն:
Բաքվի բռնապետական վարչախմբի մշակույթի նախարարը հայտարարել է, որ ստեղծվելու է «աշխատանքային խումբ» իբր աղվանական հուշարձաններից հայերեն արձանագրությունները և հայկական հետքը ջնջելու համար։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն՝ Ադրբեջանում տանկային վարժանքներ են սկսվել։
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Այքութ Էրդողդուն օրերս Twitter-ի իր էջում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացի վերաբերյալ։ Նրա պնդումներին արձագանքել է պաշտոնական Բաքուն։
Էկվադորի մայրաքաղաքում՝ Կիտոյում հորդառատ անձրևներից առաջացած լայնամասշտաբ հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ Փաշինյանը ևս կարող է այցելել մարտին կայանալիք համաժողովին: Բացի այդ, թուրքական կողմը հրավեր էր ուղարկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանի անունով:
Աշխարհում ավելի քան 12,5 հազար մահ է արձանագրվել կորոնավիրուսից վերջին օրվա ընթացքում:
Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։
Հետահայաց որ նայում եմ, մեզ մոտ էլ է նույն բանը տեղի ունեցել տարիներ առաջ՝ անկախ նրանից, թե նմանատիպ հանդիպումներին մասնակցողների քանի տոկոսն է «շահի խաթեր» գնացել, ու քանի տոկոսը՝ ամենաազնիվ մղումներով։ Բոլորին մի մաղով են անցկացրել կարծիք ձևավորողներն ու քարոզիչները։
Նախօրեին հայտնի դարձավ հայ-թուրքական երկրորդ հանդիպման վայրն ու օրը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։
Հնդկաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդել է կորոնավիրուսով ախտահարումների աճի տեմպերի կտրուկ նվազման մասին. փետրվարի 4-ին նոր դեպքերի թիվը է 13 տոկոսով ընկել է մեկ օր առաջվա համեմատությամբ, դրա հետ մեկտեղ դրական արդյունքների մակարդակը (թեստի դրական արդյունքով մարդկանց տոկոսը) կազմել է 10 տոկոսից պակաս:
«Հասարակությունը բավականին լուրջ ապատիայի մեջ է, չգիտի՝ ինչ անի, կրակն է ընկել իր ընտրության ձեռքը: Չկա որևիցե լույս թունելի վերջում. արև էին խոստացել, բայց անգամ լամպի լույս չկա: Մարդկանց մի մասը կշարունակի անել այն, ինչ տարիներ շարունակ արել են Հայաստանում, այսինքն՝ կարտագաղթի, որովհետև միայն 2021թ. թվերը սարսափելի թվեր են, և չեմ կարծում, որ այդ տենդենցը կկանգնի, մյուս մասը դեպրեսիայի մեջ կշարունակի մնալ՝ լավ օրերի սպասումով»:
Աղան համեմատություն է անցկացրել Ադրբեջանի Նախիջևանի Ջուղայի հետ, որտեղ 2005 թվականին ոչնչացվել են հազարավոր հայկական «խաչքարեր»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Էդգար Էլբակյանն է:
Մեծ Բրիտանիայի վարչապետի չորս մերձավոր օգնականներ բառացիորեն մի քանի ժամվա տարբերությամբ որոշել են հեռանալ իրենց պաշտոններից՝ կառավարության ղեկավարի հետ տարաձայնությունների պատճառով:
ԱՄՆ-ի ավելի քան 50 կոնգրեսականներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով արգելափակելու չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Մակրոնն իր խոսքում նշել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկումների կարևորությունը: «Մենք լավ քննարկումներ և ձեռքբերումներ ենք ունեցել, և կարևոր է դրանց հետևելը»,- շեշտել է ֆրանսիացի առաջնորդը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է կամրջի վերանորոգման աշխատանքներին, որն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, պետք է այլընտրանքային ճանապարհ դառնա Լաչինի միջանցքին:
Իմունացման խորհուրդը հաստատել է պատվաստման 2022 թվականի ազգային պլանը, որի համաձայն՝ մինչեւ հուլիս կորոնավիրուսի դեմ պետք է պատվաստված լինի Վրաստանի բնակչության 70 տոկոսը: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Իտալիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Լուիջի դի Մայոն եւ Ժան Իվ լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «ռուս-ուկրաինական սահմանին եւ Ուկրաինայի արեւելքում իրադրության վերջին զարգացումները»:
Թուրքիայի Վան նահանգի Մուրադիյե շրջանում ժանդարմերիայի հրամանատարությունը կասկածելի բեռնատար է կանգնեցրել, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 62 աֆղանստանցի անօրինական միգրանտ։
Թուրքիայի Սամսուն քաղաքում փետրվարի 3-ին երկու քաղաքացի հարձակվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կզբաղեցնի Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հաղորդել էր կո հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության որոշումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 4-ին Ուկրաինա կատարած այցից վերադառնալիս խոսել է լրագրողների հետ և հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ չկա որևէ հանդիպում, որտեղ չբարձրաձայնվի գերիների վերադարձի հարցը։
ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասաց, որ այսօր միայն «ձեռքի հետ» են խոսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայ դատի և մի շարք այլ կարևոր հարցերի մասին։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել նոր դարաշրջան մուտք գործող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ:
Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի տարեվերջյան հարցումները ցույց են տվել՝ Հայաստանում թերահավատ են վերաբերվում խաղաղության դարաշրջան բացելու՝ վարչապետ Փաշինյանի համոզումներին:
Հյուսիսային եւ Բալթյան նավատորմերի վեց մեծ դեսանտային նավեր են ժամանել սիրիական Տարտուսի ռուսաստանյան ռազմածովային նավատորմի կայան:
Թուրք պաշտոնյան նախօրեին սկսված Թուրքիա-Հայաստան ուղիղ չվերթները կարևոր փուլ է համարել կարգավորման գործընթացի համատեքստում: Միևնույն ժամանակ տարածաշրջանի խաղաղության և կայունության գործընթացի հաջող ավարտը պայմանավորել է Հայաստանի՝ հրադադարի հաստատման ու ապահովման հարցում իր պարտավորությունների կատարմամբ: