«Մարդիկ շատ արագ կոչնչացվեն. պապիկը` ՌԴ-ից, տատիկը՝ ԱՄՆ-ից մեզ չեն պաշտպանելու. միայն ուտելիք կտան». Արթուր Աթանեսյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը վստահեցնում է՝ մեր ազգային բարձր ինքնագնահատականն օբյեկտիվորեն հիմնավորված չէ, և վերջին տարիների իրադարձություններին մեր արձագանքը հենց այդ չափազանցված ինքնագնահատականի ցուցիչն է։ Մենք հիմա ապրում ենք «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի տրամաբանությամբ՝ ամեն ինչ գլխիվայր շրջված է, բայց մեզ թվում է՝ թե ամեն ինչ շատ լավ է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ներհայաստանյան զարգացումների և դրանց՝ հասարակության արձագանքների մասին, նման տեսակետ հայտնեց Աթանեսյանը՝ շարունակելով.
«Ալիսան մեր ժողովուրդն է՝ մոլորված, խճճված, որը կապ չունի իրականության հետ, մինչդեռ իրականությունն այն է, որ մենք փոքր երկիր ենք՝ շրջապատված այնպիսի թշնամիներով, որոնց նպատակն է՝ միավորվել մեր տարածքների վրայով։
Մեր հարևանների պլանները չեն փոխվել, բայց խնդիրն այն է, որ մենք պլաններ չունենք. ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը պլան չունի, եթե ունենային, կհրապարակեին։
Եվ նման պայմաններում երեկ կայացան ՏԻՄ ընտրություններ, թեև մեր ազգը ունակ չէ ընտրություն կատարելու նորմալ պայմաններում, էլ ուր մնաց՝ պատերազմական։
Ընտրությունն ազատ հասարակության գործն է, ոչ թե մեր, որը ոչ թե նախընտրում է ինքն իրեն պաշտպանել, այլ կարիք ունի ռուս պապիկի կամ ամերիկացի տատիկի, որ գան իր ձեռքից բռնեն։ Սովորաբար նման մտածողությամբ հասարակությունն ինֆանտիլ է, իսկ ինֆանտիլ հասարակությանը պատերազմի ժամանակ ընտրության իրավունք տալը շատ վտանգավոր է. սա սպառնալիք է»։
Մեր զրուցակցի խոսքով՝ շրջապատված լինելով զինված թշնամիներով՝ հայ ազգը շարունակում է ապրել վտանգը չզգալով, թեև հայտնվել ենք միջնադարյան մի բերդի կարգավիճակում, որը շրջապատված է. այն կա՛մ պետք է կռվով պաշտպանեն, կա՛մ հանձնեն։
«Մենք այդ բերդում, սակայն, այլ բան՝ քեֆենք անում՝ մտածելով, թե սամեր վերջին օրնէ, և այն պետք է լավ ապրել։
Նման մտածողությունը հանգեցնելու է նրան, որ շատ երջանիկ դեմքերով մարդիկ շատ արագ կոչնչացվեն.այդպիսի դեպքերը շատեն պատմության մեջ, մինչդեռ տրամաբանությունն այլ պետք է լիներ՝ մենք պետք է մտածեինք, որ ինքներս պետք է պաշտպանենք մեր բերդը, որովհետև եթե Հայաստանը չլինի, մենք՝ որպես ազգ, պարզապես էլ չենք լինի»,- ասաց Աթանեսյանը՝ դիմելով առկա իրավիճակում համացանցում և փողոցներում միմյանցից դժգոհողտղամարդկանց:
«Տղամարդի՛կ, միգուցե զենք վերցնեք, միգուցե միավորվեք ու լեզու գտնեք միմյանց հետ»,- կոչ-հարցադրում արեց քաղաքական գիտությունների դոկտորը։
Եվ որպես ստեղծված վիճակից դուրս գալու գործուն մեխանիզմ՝ Աթանեսյանն առաջարկեց միավորվել և համախմբվել, օրինակ, Զինված ուժերի շուրջ՝բանակ վերադարձնելով արդյունավետ ծառայություն մատուցածբոլոր զինվորականներին, որոնք այս կամ այն պատճառովհեռացվել են համակարգից։
Ըստ նրա՝ սա անհրաժեշտ քայլ է՝ բազմապատկելու Պաշտպանության նախարարության և ԶՈՒ ռեսուրսը։
«Նրանց պետք է խնդրել մարտավարական և ռազմավարական պլան մշակել, որը, վստահ եմ, չկա։ Գործել է պետք, ոչ թե խոսել՝զինվորականն ու քաղաքական գործիչը միայն խոսելու համար չեն,մեր տարածքները գրոհվում են, իսկ մեր տղամարդիկ զբաղված են բամբասանքով։ Եթե հայ տղամարդիկ, նույն լեզվով խոսելով անգամ, չեն կարողանում լեզու գտնել միմյանց հետ անգամ այս վիճակում, ուրեմն պիտանի չեն»,- ասաց Աթանեսյանը՝շեշտելով՝ պապիկը Ռուսաստանից կամ տատիկն՝ Ամերիկայից մեզ ամենաշատն ուտելիք կտան՝ պաշտպանել չեն կարող, հետևապես՝ նրանց հետ հույսեր կապելը ևս զուր է։
Ինչ վերաբերում է մեզ պաշտպանելու հարցում փրկչի փնտրտուքին՝ Աթանեսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին.
«Եթե մենք չկարողացանք ՀԱՊԿ-ն օգտագործել հօգուտ մեզ, ապա դա ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ մեր խնդիրն է։ Օբյեկտիվ իրականություն էայն, որ այդ կառույցից դժգոհություններ,ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչ անողներին հարց ունեմ, եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, ու հաջորդ օրն Ադրբեջանը մտնի ու ՀԱՊԿ-ը մեր դեմ օգտագործի, ի՞նչ եք անելու» ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։