Պատգամավորն Էրդողանին կոչ է անում զբաղվել ժողովրդի իրական խնդիրներով

«Ժողովրդավարական» կուսակցության՝ Օրդուից ընտրված պատգամավոր Ջեմալ Էնգինյուրթը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մի կողմ թողնել մտացածին օրակարգերը և զբաղվել ժողովրդի իրական խնդիրներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քննադատելով Էրդողանի գլխավորությամբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած քաղաքականությունը՝ նա նշել է, որ պետք է կանգնեցնել բնական գազի, էլեկտրաէներգիայի և վառելիքի գնաճը։

«Թոշակը 2500 լիրա է, ածուխի 1 տոննան 4500 լիրա, իսկ պարարտանյութի 1 տոննան 15000 լիրա է դարձել։ Վերադարձե՛ք երկրի օրակարգին։ Ազգը խղճալի վիճակում է», – ընդգծել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ ազգի իրական օրակարգը քաղցն է և աղքատությունը։

Էնգինյուրթը միաժամանակ նշել է, որ այդ ամենի համար մարդիկ ստիպելու են իշխանությանը շատ թանկ վճարել առաջին իսկ ընտրություններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930