
Հույն հոգևորականը պահանջել է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերը Հյուսիսային Կիպրոսից

Թուրքիայի զինված ուժերը պետք է դուրս գան Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից: Այդ մասին ԱՄՆ-ում հայտարարել է Ամերիկայի ուղղափառ հունական եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսը: Գրում է ermenihaber.am-ը։
«Մենք երբեք չենք դադարեցնի պայքարը, քանի դեռ չենք հասել մեր Կիպրոսի ազատագրման և միասնական Կիպրոսի մեր նպատակին»-ասել է նա՝ Կիպրոսում թուրք զինվորների ներկայությունը «օկուպացիա» որակելով։ Էլպիդոֆորոսը պահանջել է դադարեցնել թուրքական ռազմական ներկայությունը Կիպրոս կղզում:
Նրա խոսքերով՝ իրենց մտահոգում է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ: