Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը գոնե այս պահին փաստացի գոյություն չունի՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի գլոբալ դիրքորոշումների արդյունքում։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերգեյ Լավրովը փաստացի մեղադրեց Արեւմուտքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը քանդելու մեջ։
ՄիԳ-31 կործանիչն աղետի է ենթարկվել Լենինգրադի մարզում: Այդ մասին ապրիլի 8-ի ցերեկը հաղորդել են Ռուսաստանի զինվորականները։
Առանցքային դաշնակցի դիրքերից Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է օգնել Հայաստանին պաշտպանունակությունն ամրապնդելու և սահմանների պահպանության գործում:
Ճապոնիան պատժամիջոցների ցուցակում կներառի եւս շուրջ 20 կազմակերպությունների եւ մոտավորապես 400 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի պատգամավորների՝ Ուկրաինայի իրադարձությունների լույսով: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան:
Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է անցկացրել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի, Ուկրաինայի ՊՆ նախարար Ալեքսի Ռեզնիկովի, ինչպես նաև Ուզբեկստանի ՊՆ նախարար Բահոդըր Քուրբանովի հետ:
Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը. Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 8-ին ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին:
Իտալիան պատրաստ է հանդես գալու Ուկրաինայի ավտանգության երաշխավոր եւ անհրաժեշտ է համարում միջազգային միջնորդների ներգրավումը խաղաղ կարգավորման շուրջ բանացություններում: Այդ մասին ապրիլի 8-ին Il Messaggero թերթում հրապարակված հարացազրույցում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն։
ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունն առաջկա շաբաթներին չի ավարտվի եւ բնակչությանը մարդասիրական օգնության կոչ է անում: Այդ մասին պետության ղեկավարը, որն իր թեկնածությունը քվեարակության է դել երկրորդ ժամկետի համար, հայտարարել է ապրիլի 8-ին RTL ռեդիոկայանի եթերում։
Իսրայելցի ուժայինները ոչնչացրել են ահաբեկչին, որը երկու մարդու էր գնդակահարել Թել Ավիվի կենտրոնում: Այդ մասին հաղորդել է Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայությունը:
Վաշինգտոնի ռազմական օգնությունը Կիեւին ներառում է ավելի քան 1,4 հազար Stinger շարժական զենիթահրթիռային համալիրներ, ավելի քան 5 հազար Javelin հակատանկային հրթիռային համալիրներ եւ հարյուրավոր Switchblade արգելափակող արկեր: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ ապրիլի 7-ին տարածված հայտարարության մեջ։
Ճապոնիան փուլ առ փուլ կրճատելու է Ռուսաստանից ածխի ներմուծումը: Այդ մասին ապրիլի 8-ին հայտարարել է էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոյիտի Հագիուդան։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի՝ 44-պօրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններ: Այս մասին հայտնում է minval.az-ը:
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ կշարունակենք կանոնավոր շփումներ պահպանել իսրայելացի գործընկերների հետ, նրանց հետ միասին մենք վճռականորեն կդիմակայենք ահաբեկչությանն ու բռնությանը, որոնք արդարացում չունեն»,- նշել է նա:
Թուրքիան կասեցրել է լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության գործով դատաքննությունը եւ այն հանձնել Սաուդյան Արաբիային: Այդ մասին հաղորդել է Star թերթը: Հաշուքջին սպանվել է 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում:
Չնայած Թուրքիայում օրեցօր զարգանում են գլխարկների պատրաստման և ձևավորման տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, հայ վարպետների թողած գործերն ու յուրահատուկ ձեռագրերը շարունակում են իրենց դրոշմն ունենալ գլխարկագործության մեջ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չինաստանի իշխանություններն անցյալ օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային 23 107 դեպք: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի՝ ապրիլի 7-ին հրապարակված հայտարարության մեջ:
Աբու Դաբիի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունն արգելել է հունիսի 1-ից պլաստիկե տոպրակների օգտագործումը էմիրության տարածքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայում շատ է խոսվում այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հնարավոր է ռուս միլիարդատերերը գնան Թուրքիա, ներդրումներ անեն և իրենց կապիտալը տեղափոխեն այդ երկիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ում համար էր արդյունավետ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը Շառլ Միշելը համարել էր արդյունավետ:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը հայտնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):
Նա հայտարարել է, որ Ուկրաինայում գործողությունը կարող է ավարտվել դիվանագիտական ճանապարհով, և դա կախված է Ուկրաինայի դիրքորոշումից, ռուսական կողմի պայմանների ընդունումից:
«Չեմ բացառում, որ կողմերի միջև կան փակ պայմանավորվածություններ՝ ձեռնտու իրենց, այլապես երկխոսությունն անհնար կլիներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Միշել հանդիպման արդյունքներին ու գործընթացի շուրջ առկա աշխարհաքաղաքական իրավիճակին:
Աշխարհի բնակչության շուրջ երկու երրորդն ապրում է այն երկրներում, որոնց կառավարությունները պաշտպանել են Ռուսաստանը կամ չեզոք դիրքորոշում են բռնել նրա նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում:
Սև ցուցակում հայտնված անձանց շարքում է նաև Ավստրալիայի վարչապետը: Երկրի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի մուտքը Ռուսաստան արգելվել է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտին հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու մասին։