Դատապարտում եմ ցանկացած միջանցքի վերաբերյալ նույնիսկ քննարկումը․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը գրում է․ Դատապարտում եմ Արցախի անկախության պայքարից նահանջը։
Դատապարտում եմ ցանկացած միջանցքի վերաբերյալ նույնիսկ քննարկումը։
Դատապարտում եմ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի հարցի հստակեցման դելիմիտացիայի մասին խոսելը։
Դատապարտում եմ Շուշին ու Հադրութն օկուպացված չհամարելը։
Դատապարտում եմ Գորիս-Կապան ճանանարհի ադրբեջանցիներին հանձնելը։
Դատապարտում եմ Աղավնոյի ու Բերձորի հանձնումը։
Դատապարտում եմ Նիկոլին ու նրա խամաճիկներին անգործության ու պետական շահն անտեսելու համար։
Սա է իմ հստակ կարծիքը, հատուկ դեսպան։
Իսկ ո՞րն է քո կարծիքը, նախկին գործընկեր։
Հ.Գ. Պատերազմից հետո Նիկոլի հրաժարականն էիր պահանջում ու մեղադրում նրան պարտության համար։
Ի՞նչ փոխվեց։
Հիշիր, Հուդան 30 արծաթը վերջում դեն նետեց, բայց արդեն ուշ էր։