Գերմանիան և ԵՄ-ն պետք է մեծացնեն ճնշումը. Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն

Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին:

Պատգամավորը գրել է, որ բնապահպան ակտիվիստներին որպես մարդու իրավունքների ոտնահարման պատրվակ օգտագործելը զուտ ցինիզմ է։

«Ձմռան կեսին հազարավոր մարդկանց էներգիայի և սննդի մատակարարումների դադարեցումը նշանակում է գազն ու սնունդը որպես զենք օգտագործել։ Գերմանիան և ԵՄ-ն պետք է մեծացնեն ճնշումը»,-գրել է Թիլ Մանսմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031