
Շաբաթ և կիրակի օրերը չենք նախատեսում մեծ հավաքներ իրականացնել․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
Քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցը:
Մենք շաբաթ և կիրակի օրերը չենք նախատեսում մեծ հավաքներ իրականացնել, որպեսզի որոշակի կազմակերպչական ու այլ տեսակի աշխատանքներ իրականացնենք:
Սակայն որոշակի փոքր ակցիաներ կազմակերպելու ենք, ինչպես նաև աջակցելու ենք այլ խմբերի նախաձեռնություններին: Իսկ երկուշաբթի օրվա ծրագրերն առանձին գրառումով կներկայացնեմ:
Դրան զուգահեռ, բնականաբար, շուրջօրյա շարունակվելու է մեր նստացույցը, և բոլոր ցանկացողները կարող են ցանկացած պահի գալ այստեղ, ինչպես այս օրերին:
Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին ու հավաքների մասնակիցներին:
ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ…»։