ԵՄ դիտորդական առաքելությունն աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և չի մտել Լաչինի միջանցք․ Տոյվո Կլաար
ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և չի մտել Լաչինի միջանցք։ Թվիթերում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․
«Տեսանյութ է տարածվում, թե ինչպես են ԵՄ դիտորդական առաքելության անդամները հետևում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Այդ ժամանակ պարեկային խումբը գտնվել է հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1,2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետում։
ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և չի մտել Լաչինի միջանցք»,- Թվիթերում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով համացանցում տարածված կադրերը։