Ակնհայտ է՝ հանքարդյունաբերող անգլիական ընկերությունը կապ ունի Ալիևի ընտանիքի հետ. Գոհար Մելոյան
«GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ 168.am-ը զրուցել է «Anglo asian mining», այսպես կոչված, անգլիական հանքարդյունահանող ընկերության՝ ադրբեջանական իշխանությունների հետ սերտաճած և փոխկապակցված ընկերություն լինելու մասին:
«Anglo asian mining Public limited company-ի վերաբերյալ անգամ բաց աղբյուրներից առկա տեղեկատվության ուսումնասիրությունից երևում է, որ նշված ընկերությունն անգլիական ընկերություն է միայն ձևական տեսանկյունից, իսկ բովանդակային առումով ադրբեջանական իշխանությունների հետ սերտաճած և փոխկապակցված ադրբեջանական ընկերություն է»,- մասնավորապես ասաց Գոհար Մելոյանը։
Հիշեցնենք, որ դեռևս մեկ տարի առաջ՝ 2021թ. հունվարին, ռուսական լրատվամիջոցները նույնպես գրել էին այն մասին, որ ղարաբաղյան ոսկու նկատմամբ պահանջներ է ներկայացրել մեկ այլ հանքարդյունաբերական Anglo Asian Mining ընկերությունը։
«Հետաքրքիր է, որ նրա թոփ-մենեջերը (Non-Executive Director) և համասեփականատերը ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ականավոր գործիչ Ջոն Սունունն է, որը ժամանակին եղել է Նյու Հեմփշիրի նահանգի նահանգապետը և Ջորջ Բուշ ավագի օրոք Սպի-տակ տան վարչակազմի ղեկավարը»,- նշված էր հրապարակման մեջ: