Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտում է ազատ տեղաշարժը և խաթարում խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում. Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ: Այս մասին ասվում է Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում:

«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է հումանիտար ծանր հետևանքների։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև խաթարում են խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում»,- նշված է գրառման ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031