Առանց Ստեփանակերտի և Ադրբեջանի միջև որևէ խողովակի ստեղծման, որևէ լուծում չկա. Էդմոն Մարուքյան

Առանց Ստեփանակերտի և Ադրբեջանի միջև որևէ խողովակի ստեղծման, որևէ լուծում չկա։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ճանապարհի փակվելը ԼՂ խնդրի չկարգավորման հետևանք է։ Նմանատիպ խնդիրներ առաջանալու են։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ունի լուծումներ, բայց դրանք ստորագրման առաջին օրից չեն կատարվել։

Ամեն առիթ գտնելու են, որ ԼՂ-ում ապրող մարդկանց ահաբեկեն, որ նրանք դուրս գան այդտեղից։ Ադրբեջանի ռազմավարությունն այն է, որ ստանան տարածք առանց մարդկանց։ Մեզ պետք է լուծում, որը մենք առաջարկել ենք։

Առանց Ստեփանակերտի և Ադրբեջանի միջև որևէ խողովակի ստեղծման, որևէ լուծում չկա։ Եթե մոնիթորինգ ենք անում Ադրբեջանի մամուլը, փորձագետներին, հասկանում ես, որ իրենք ասում են ամեն ինչ անենք այդ մարդիկ թողնեն գնան այդտեղից։

Ասում են դուք մեր պայմաններով պետք է ապրեք, լավ հասկանալով, որ այդ պայմաններով ոչ ոք չի ապրի։ ՀՀ-ն ուզում է գնալ ֆունդամենտալ լուծման, որ ԼՂ իշխանությունները մտնեն պրոցեսի մեջ, իրենք ասել են, որ պատրաստ են Ադրբեջանի հետ մտնեն քննարկումների մեջ։

ՀՀ-ն որպես պետություն ամեն կերպ աջակցելու է պրոցեսին, ՀՀ-ն նաև միջազգային հանրության հետ է հանդես գալիս։ Եթե 98-ին բանակցային սեղանից դուրս չմնար Ղարաբաղը, այլ դուրս մնար Հայաստանը, ԼՂ խնդիրը մի քանի անգամ կարող էր լուծված լինել։

Հիմա ՀՀ մոտեցումներն ամբողջությամբ փոխվել են։ Բացի դիվանագիտական գործիքակազմը, այլ գործիքակազմ չունենք»,-ասել է Մարուքյանը։

Տեսանյութեր

Լրահոս