Բաժիններ՝

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ ընդմիշտ օկուպացնել Գազան

Իսրայելը մտադիր չէ Գազայի հատվածում իր ռազմական գործողության արդյունքներով մշտապես օկուպացնել անկլավը կամ տեղահանել տեղի պաղեստինցի բնակչությանը, մարտական գործողություններն իրականացվում են բացառապես ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ոչնչացման նպատակով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Ես ցանկանում եմ բացարձակ հստակություն մտցնել որոշ հանգամանքների վերաբերյալ. Իսրայելը մտադիր չէ ընդմիշտ օկուպացնել Գազան կամ տեղահանել նրա քաղաքացիական բնակչությանը: Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե պաղեստինցի բնակչության դեմ, և մենք դա անում ենք միջազգային իրավունքին լիովին համապատասխան»,- հավաստիացրել է Նեթանյահուն, որի ելույթի տեսագրությունը տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը։

Նրա խոսքով` Իսրայելի բանակը «հնարավոր ամեն ինչ անում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը նվազագույնի հասցնելու համար, մինչդեռ ՀԱՄԱՍ-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ դրանք առավելագույնի հասցնելու համար՝ օգտագործելով պաղեստինցի քաղաքացիական անձանց որպես կենդանի վահան»:

Ինչպես ընդգծել է Նեթանյահուն, այս ռազմական գործողության մեջ Իսրայելի նպատակն է «Գազայի հատվածը զերծ պահել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից և ազատել [անկլավում պահվող իսրայելացի] պատանդներին»։

«Հենց դա ձեռք բերվի, Գազան կարող է ապառազմականացվել և ապաարմատականացվել՝ դրանով իսկ ստեղծելով ավելի լավ ապագայի հնարավորություն ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինցիների համար», – Իսրայելի վարչապետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031