
Ջո, պատրաստ եղիր իմփիչմենթի. Թրամփ

Եթե ես չեմ կարողանում անձեռնմխելիություն ստանալ, ապա խաբեբա Ջո Բայդենն էլ չի կարող անձեռնմխելիություն ստանալ,- այս մասին իր սոցիալական ցանցում՝ «Thrus»-ում գրում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ եթե ինքը դառնա նախագահ, «Ջոն պետք է պատրաստ լինի իմփիչմենթի»։
«Իհարկե, որպես ԱՄՆ նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար, ես անձեռնմխելիություն ունեի։ Ես նախընտրական քարոզարշավ չեմ վարել, ընտրությունները վաղուց էին. Ես փնտրում էի կեղծ քվեարկություն և գտա մեկը, որն իմ պարտավորությունն էր: Մյուս կողմից՝ ես ղեկավարում էի երկիրը»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի դատարանում ներկա է գտնվել այսօրվա դատավարությանը։ Դատարանը դատաքննության ընթացքում լսեց կողմերի փաստարկները։ Դոնալդ Թրամփն արդեն լքել է դատարանը։