
Բրիտանական ռազմածովային ուժերը հայտնել են, որ անհայտ անձինք թափանցել են Օմանի ափերի մոտ գտնվող նավ

Բրիտանական ռազմածովային ուժերին առընթեր Մեծ Բրիտանիայի ծովային առևտրական գործառնությունների վարչությունը (UKMTO) X սոցիալական ցանցին հայտարարել է, որ հաղորդագրություն է ստացել Օմանի Սոհար նավահանգստի մոտ կողմնակի անձանց նավ թափանցելու վերաբերյալ:
«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել, որ չարտոնված անձինք նավ են բարձրացել UTC-ի ժամանակով մոտավորապես 03.30-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում ընկերության անվտանգության ծառայության ներկայացուցիչը, բացի նավի նավապետից, անհայտ անձանց ձայներ է լսել։ Նավի հետ հետագա կապ չի հաջողվում հաստատել, հաղորդում է UKMTO-ն:
Ավելի ուշ UKMTO-ն նորացված հաղորդագրության մեջ պարզաբանել է, որ նավ չարտոնված թափանցումն իրականացվել է 4-5 զինված անձանց կողմից, որոնք եղել են դիմակներով և զինվորական սև համազգեստով։