
Գազայում հայտարարել են, որ հակամարտության սրվելուց ի վեր 115 լրագրող է զոհվել

Գազայի հատվածում հակամարտության սրվելուց հետո իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհված լրագրողների թիվը հասել է 115-ի։ Այս մասին հայտնել են Գազայի ԶԼՄ-ների հետ կապերի գրասենյակից։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության և գնդակոծության հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է երեք լրագրող, որոնք եղել են պաղեստինյան տարբեր հրատարակությունների աշխատակիցներ, այդ թվում՝ մեկ կին, ում հետ միասին մահացել է նաև նրա դուստրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։