
ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտումը մեզ համար անընդունելի է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիից հետաքրքրվեցին՝ ի՞նչ նկատի ունի Իրանը՝ հայտարարելով, որ տարածաշրջանում սահմանների փոխոփոխություններն իրենց համար անընդունելի են։
«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, և այն, ինչը պատճառ կդառնա, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք։
Կրկնում եմ՝ այն, ինչը ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում կլինի՝ մեզ համար ընդունելի չէ»,- եզրափակեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։