
«Ղարաբաղի ազատագրման հարցում Ադրբեջանին օգնելը Թուրքիայի անկախ քաղաքականության դրսևորում է». Էրդողան

Այն, ինչ մենք արեցինք Ղարաբաղի ազատագրման համար 30 տարի անց, Անկարայի անկախ քաղաքականության դրսևորումն է»․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ստեղծման 97-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան իր արտաքին և ներքին քաղաքականության մեջ իրեն պահում է իր շահերին համապատասխան. «Մեր գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում նույնպես ցույց են տալիս դա»: Էրդողանը հիշեցրել է, որ աշխարհաքաղաքական համակարգում ի հայտ են եկել նոր իրողություններ և անվտանգության համակարգեր: