Վրաստանում վարկառուների գրեթե 10 տոկոսը վճարունակ չէ

Վրաստանում վարկառուների 9,7 տոկոսը չի կարողանում վճարել վարկերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Կրեդիտինֆո»-ի 2024 թվականի հունիսի վիճակագրության համաձայն՝ 30 օրից մինչև 3 տարի վարկ չի կարողացել վճարել 187.69 վարկառու. պայմանագրերի թիվը կազմում է 364.546։ Ինչ վերաբերում է ծավալին, ապա խոսքը 2 մլրդ 75 մլն 476.652 լարի չվճարված վարկերի մասին է։

Սակայն հարկ է նշել, որ այս վիճակագրությունն ամսեամիս նվազում է։ Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի ապրիլի վիճակագրությամբ՝ 30 օրից մինչև 3 տարի ժամկետում վարկ չէր վճարել 192.273 վարկառու։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա հունիսի դրությամբ Վրաստանի ֆինանսական հատվածում ընդհանուր հաշվով 46 մլրդ 945 մլն 500.596 լարի պարտք ունի 1 մլն 931.746 մարդ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031