
Բայդենը ուղերձով դիմելու է ժողովրդին

ՍՄՆ-ի Գործող նախագահ Ջո Բայդենը հուլիսի 24-ին ուղերձով կդիմի ժողովրդին՝ խոսելով ընտրապայքարից դուրս գալու իր որոշման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։ «Նախագահ Բայդենը չորեքշաբթի պետք է ելույթ ունենա իր վերընտրվելու արշավը դադարեցնելու իր որոշման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 21-ին Ջո Բայդենը հայտարարեց նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։ Նոր թեկնածուի առաջադրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարում, որը կանցկացվի օգոստոսի 19-ից 22-ը Չիկագոյում։