Ադրբեջանցիները հնձել են սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը. Գոհար Վարդանյան
                                    Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Էսօր Կիրանցում մարդիկ հիշել էին թե ինչպես էին տարիներ առաջ /արցախյան 1-ին պատերազմի տարիներին/ թույլ տվել, որ ադրջանցիները հայկական տարածքով անցնեն և հնձեն իրենց ցանած հացահատիկը:
Ինչո՞ւ էին էսօր հիշել:
Որովհետև էսօր ադրբեջանցիները հնձել էին սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    