Բաժիններ՝

Բելառուսն ու Ղազախստանը քննարկել են բարձր մակարդակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Նազարուկը Մինսկում Ղազախստանի դեսպան Թիմուր Ժակսիլիկովի հետ քննարկել է բարձր մակարդակով նախատեսված միջոցառումների նախապատրաստումը։ Ինչպես տեղեկացնում է  «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, կողմերը քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հարցեր։

Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել էր, որ երկիրը անհամբեր սպասում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, և նրա այցը կարող է տեղի ունենալ 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Մինչ այդ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն էր հայտնել Ղազախստանին՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում հաջող նախագահության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031