«Մենք բոլորս պսևդոիրականության պատանդ ենք». Վլադիմիր Մարտիրոսյան
ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք բոլորս պսևդոիրականության պատանդ ենք: Խաղաղություն չկա և չի լինելու:
Կուզեք անունը դրեք «Խաղաղության պայմանագիր» կուզեք դրեք «Արժանապատիվ խաղաղություն» չկա և չի լինելու: Որքան երկար վախենաք, եթե չլինի «խաղաղության պայմանագիր» ապա կլինի «պատերազմ» շանտաժ-մանիպուլյացիայից և չթոթափեք այդ սինդրոմը, այդքան սննկանալու ու մաշվելու ենք նույնիսկ առանց պատերազմի: Կա՞ պատերազմի վտանգ, այո կա: Կա՞ դրան դիմակայելու և վերջապես դա թույլ չտալու ռեսուրս, ուժ, միտք, գործիքակազմ, այո միանշանակ կա: Օգտագործվում է դա՞, միանշանակ ոչ, որովհետև պսևդոիրականությամբ և շանտաժային մանիպուլյացիայով իշխանություն են պահում և ապահովում հեծանիվ քշելու հնարավորթյունը և ոչ մի դեպքում գործ անելու պարտավորությունը:
Իրականում բազմաչարչար «Խաղաղության պայմանագիր» կոչված տարածաշրջանային աֆյորան բացի քաղաքական «շեղող մանևր» լինելուց ուրիշ որևէ էական քաղաքական կամ դիվանագիտական արդյունք չունի: ՀՀ իշխանություններից բացի ուրիշ որևէ ծանրակշիռ տարածաշրջանային քաղաքական ակտոր չի հավատում և ռեալ պոլիտիկի տեսանկյունից լուրջ չի ընդունում այդ պրոցեսը, լավ հասկանալով, որ այդ օրակարգը շատ հարմար պսևդոօրակարգ է հղման և հենման համար, որպեսզի տարածաշրջանային ռեալ պոլիտիկի դիրքերից խաղացողները չբացեն իրենց շահերի խորացման իրական ենթատեքստերը, քանի խաղը չի հստակեցվել:
Ադրբեջանը հաճույքով խաղում է այդ խաղը, որովհետև այն թույլ է տալիս, որ իր դեմ չօգտագործվեն այն գործիքները միջազգային խաղացողների կողմից, որոնք կարող են կրել Արցախյան հիմնախնդրի փակված չլինելու հանգամանք: Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ, Թուրքիան, ԵՄ-ն բոլորը այս կամ այն կերպ բարդ երևույթների քննարկման և գնահատման ժամանակ հղում են անում նույն «խաղաղության օրակարգ» գործընթացի վրա քողարկելով «Արցախյան հիմնախնդրի» և դեռևս գոյություն ունեցող ՀՀ-ի նկատմամբ իրենց մոտեցումը և անցնում առաջ:
Շուրջ երեք տարի է «Խաղաղության պայմանագրի» նախագիծը ցանկացած պահին ստորագրելուն պատրաստ լինելու իշխանութունների դիրքորոշումը վկայում է այն բանի մասին, որ այս բուտաֆորիկ քաղաքականության անիմաստ ընթացքին արդեն հենց իրենք այլևս չեն հավատում և վստահ են, որ Ադրբեջանը հերթականը ևս մերժելու է, և ձգձգի իր իրական շահերի առավել խորացման նպատակով:
Նրանց իրական շահերը հստակ են և աներկբա՝ «քաշել հնարավորն ու անհնարը առանց շտապելու և առանց հանգուցալուծման ֆիքսման»: Հակառակ պարագայում որևէ կերպ չպետք է հնչեր «պատրաստ ենք յուրաքանչյուր պահի ստորագրել» խաղաղության օրակարգ կոչված չարաբաստիկ խնդրագիրը:
Աշխարհաքաղաքական որևէ այլ մոտեցում, բացի ՀՀ-ի հաշվին խնդրագիր ներկայացնելուց կամ այլ քաղաքականություն որդեգրելուց այս իշխանութնունները այլևս չունեն: Չունեն ոչ կարողություն, ոչ լեգիտիմություն:
Իրականում, երբ լսում ես, թե ՀՀ իշխանությունները երկրի պետական և ազգային շահերի ճիշտ և հետևողական ներկայացման և խորացման փոխարեն, ինչպես են կպել պսևդոպրոցեսից իրական պրոցես ստանալու տխմար քաղաքականության իրացմանը՝ հասկանում ես, որ Հայաստանի Երրորդ Հանրապետություն անվանումով իրավաքաղաքական միավոր այլևս չկա: Հայկական պետության այն ներկայացուցչական բուտաֆորիան, որի վկան ենք բոլորս ինքն իր տեսակի և մեղքերի ձեռքը պատանդ է, իսկ արտաքին շահառուների ձեռքերում արդեն անպիտան, բայց դեռ գործիք:
Սա է իշխանության «Խաղաղության օրակարգ» և ընդդիմության «Արժանապատիվ խաղաղություն» սին թեզերի նույնաբովանդակության վնասն ու քաղաքական հավկուրության արդյունքը: Թե բա պատրաստ ենք ստորագրել մենակ ասեք: Չեն ասելու, քաշելու են ու քաշելու են հազիվ բռնել են ու իրենց ցուցակը մեծ է:
P.S. Սեղանը պետք է շուռ տրվի
Բոլոր առումներով պետք շուռ տրվի»։