«Ալիևը հնարավորինս փորձելու է նվազեցնել Մինսկի խմբի դերը և կարևորությունը հետագա բանակցային պրոցեսում, քանի որ ունի նպատակ, որպեսզի հետագա բոլոր քննարկումներն արդեն անցնեն ոչ Մինսկի խմբի ձևաչափով, այլ Թուրքիայի և Ռուսաստանի միջնորդությամբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 77 հազար 878 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ճապոնիայում Կոկո անունով կատուն մեկ օրով նշանակվել է Տոյամա քաղաքի ոստիկանության բաժանմունքի ղեկավար՝ տեղի բնակիչներից մեկի կյանքը փրկելու համար: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի Հանրային հեռուստաընկերությունը:
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել: Այս մասին ճեպազրույցում նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին:
ԱՄՆ-ը պատրաստվում է Գերմանիայի տարածքում իր ռազմական ներկայությունն ավելացնել 500-ով:
«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ միջազգային խորհրդաժողովներին չի մասնակցի այնքան ժամանակ, քանի դեռ Աֆղանստանից դուրս չեն բերվել բոլոր օտարերկրյա զորքերը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը:
Իրանի կողմից մինչև 60 տոկոս ուրանի հարստացման գործընթացը կիրականացվի խաղաղ նպատակներով և ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո: Ինչպես տեղեկացնում է Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Շուրջ 20 աշակերտ է մահացել Նիգերի մայրաքաղաք Նիամեյի դպրոցներից մեկում բռնկած հրդեհի ժամանակ: Այդ մասին հաղորդել է Actu Niger տեղական հրատարարությունը:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1085-ով: Մահացել է յոթ մարդ:
Ռոստուրիզմը զբոսաշրջիկների համար «թեժ գիծ» է գործարկել այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Թուրքիա և Տանզանիա սահմանափակ թռիչքների հետ: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Արցախում հաճախ եմ լինում և տեսնում եմ, որ կան համայնքի ղեկավարներ, որոնք թույլ են աշխատում, մարդիկ տեղյակ չեն լինում, ցուցակները ճիշտ կազմված չեն: Կամ «Արցախբանկ»-ից մարդկանց վիրավորում ու այլ բանկ են ուղարկում: Ես նաև մեկ ուրիշ վտանգավոր բան եմ տեսնում: Չգիտեմ, թե ապաստարաններն ինչ վիճակում են: Չեմ լսում, որ Ստեփանակերտում ապաստարանները կարգի են բերում կամ մյուս շրջաններում կառուցում են: Ես չեմ տեսնում, որ Երևանում կամ այլ շրջաններում ապաստարանները կարգի են բերում: Ես շարժ չեմ տեսնում Արցախում, ուր մնաց՝ Հայաստանում: Ո՞ւր է մեր Պաշտպանության նախարարը, ԱԻՆ-ը, ինքնապաշտպանության առումով ինչ-որ մի բան պե՞տք է անեն, թե՞ ոչ»,- եզրափակեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողը:
Ռուսաստանը Սև ծովում իր սահմանների մերձակայքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ակտվիության աճի պայմաններում հարկադրված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման ուղղությամբ, բայց շահագրգռված է իրադրության քաղաքական կարգավորմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Սենատորներ Թիմ Քեյնը (դեմոկրատ Վիրջինիայի նահանգից), Քրիս Մերֆին (դեմոկրատ Քոնեկտիկուտի նահանգից) և ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի ևս 25 անդամներ նախագահ Ջո Բայդենին հղել են նամակ՝ անհապաղ Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) միանալու կոչով՝ այն սպառնալիքի խաղաղ և արդյունավետ հակազդման համար, որը, նրանց կարծիքով, իրենից ներկայացնում է Իրանի միջուկային ծրագիրը: Նամակի տեքստն ապրիլի 13-ին զետեղվել է Քեյնի կայքում:
Թբիլիսիի Ազատության հրապարակում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում տեղեկացնում է, որ ցուցահանդեսին ներկայացված են եղել Հայոց ցեղասպանության, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Արցախում և Նախիջևանում ադրբեջանական վանդալիզմի զոհ դարձած հայկական մշակութային կոթողների նկարները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ապրիլի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ապրիլի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հրավիրել է ապրիլի 28-ին ճառով հանդես գալու Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի երկու պալատների առջև։
Որքանով, որ ես եմ տեղյակ, Թուրքիայի կառավարությունը շատ կառուցողական է ծրագրում իր քայլերը: Սակայն, իհարկե, նրանք պետք է համարժեք պատասխան ստանան: Ի՞նչ պետք է անի առաջին հերթին Հայաստանը՝ հրաժարվի Թուրքիայի դեմ տարածքային պահանջներից, վերաշարադրի իր սահմանադրությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը բավականաչափ ուժեղ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար: Այդ մասին նա հայտնել է ապրիլի 14-ին ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ապրիլի 13-ին Պարիստանում առնվազն չորս մարդ է զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել իշխանությունների կողմից «Թեհրիք ի Լաբայք Պակիստան» (TLP) իսլամական կազմակերպության առաջնորդ Ալամա Սաադ Հուսեյն Ռիզվիի կալանավորման դեմ բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում:
Ապրիլի 14-ի ցերեկը տասը րոպե ընդմիջումով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկայի ծառայության կայքում:
Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի:
Նաթանզում Իրանի միջուկային օյեկտում դիվերսիան չի հանգեցրել ուրանի հարստացման գործընթացի դադարեցման, որի արտադրական կարողությունները պլանավորվում է 50 տոկոսով մեծացնել:
154 երկրներում այս պահին 781 միլիոն պատվաստում է կատարվել COVID-19-ի դեմ: Դա թույլ է տալիս ենթադրել, որ լիովին պատվաստվել է մոլորակի բնակիչների ընդամենը 5,1 տոկոսը, ապրիլի 12-ին հաղորդել է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները։
Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվն անցած օրն ավելացել է 13 245-ով:
Ավստրալիայում տրոմբոզի երկրորդ դեպքն են գրանցել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատրաստուկով պատվաստվելուց հետո:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, դրա պատճառով մահերի թիվը շարունակաբար աճում է:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքում գրում է։
Վիեննայում կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներն ապրիլի 18-ից կշարունակվեն մինչև մայիսի 2-ը:
ԱՄՆ ցանկանում է երկխոսություն Ռուսաստանի հետ, նման երկխոսության համար ծրագիրը դեռևս պետք է մշակվի: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին: