Այս մասին նշված է Հնդկաստանի վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին:
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող Թուրքիայի ներկայացուցչությունում՝ «Türkevi»-ում (թուրքական տուն) ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Թուրքիայում երեխաները շարունակում են բռնության զոհ դառնալ: Այս անգամ նմանատիպ դեպք է գրանցվել հարավային Ադանա նահանգում, սակայն արդեն ոստիկանության աշխատակցի մասնակցությամբ:
75 տարեկան հասակում մահացել է շվեդական ABBA փոփ խմբի թմբկահար Ռոջեր Փալմը:
Նա անդրադարձավ Փաշինյանի և տիկնոջ ակտիվությանը, նշելով, որ, օրինակ Գերմանիայում երբ Փաշինյանը գնացքով ճամփորդում էր և տեսանյութ հրապարակում, նրանց հետևում 12 անվտանգության աշխատակից է եղել. «Այդ կապիկությունները թարգեք, ամոթ է: Բայց երբ իրենք կառչում են այս էժանագին PR տեխնոլոգիաներից, սա չափորոշիչ է, որովհետև արդեն իր վստահությունը կորցրած իշխանությունն է այսպիսի էժան քայլերի դիմում: Այդ ամենն ուղղված է իր էլեկտորատին, իրեն հաջողվում է նրանց մագնիսացված պահել: Իր էլեկտորատը 2 սեգմենտից է բաղկացած՝ 90 տոկոսը ցածր ինտելեկտուալ, մտավոր ցենզ ունեցող մարդիկ են, իսկ 10 տոկոսն աբիժնիկներն են»:
Վրաստանում ռուսական ընկերությունների թիվը պատմական առավելագույնի է հասել: Այդ մասին է վկայում «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության (ՀԿ) Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից գրանցված ընկերությունների վերաբերյալ հետազոտության արդյունքները:
Ռուս-ուկրաինական պատերազմի հաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու, ուստի Ուկրաինան և նրա դաշնակիցները պետք է առաջ անցնեն Ռուսաստանի Դաշնությունից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանն է։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև աշխարհի մի քանի տասնյակ պետությունների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ:
Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունները մասնակցելու են սեպտեմբերի 24-ից 26-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք ռազմարդյունաբերական «ADEX 2024» ցուցահանդես-վաճառքին:
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերն իսրայելական հրետակոծությունների ֆոնին անհանգստություն են հայտնել, կապված՝ հարավային Լիբանանում խաղաղ բնակիչների անվտանգության հետ։
«Աշխարհում բոլորը ծիծաղում են. հարցնում են՝ ՀԱՊԿ-ից դուրս չեք գալիս, բայց այնպես եք անում, որ ձեզ դուրս հանեն այդ կառույցից։ Մինչդեռ, եթե պետության ղեկավարն ինքն իրեն ու երկիրը հարգեր, սպառնալիքի պարագայում առաջինը դուրս կգար։ Արդյունքում՝ ստացվում է մի վիճակ, երբ ռուսական կողմն ասում է՝ ուզում ես դուրս գաս, ինքդ առաջին քայլն արա, որպեսզի հաջորդիվ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրես անձամբ»,- ասաց Խալաթյանը։
Թուրք լրագրող Ռուշեն Չաքըրը «Medyascope TV»-ի կայքում տեղ գտած հոդվածում փորձել է բացատրել, թե ինչու է Էրդողանն այդքան ցանկանում հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
Սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր. «Մեր ձախողումը ո՞րն է եղել. առաջնային անվտանգության համակարգի մեխանիզմը սա է եղել. անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ կամ մեխանիզմ չկա: Այժմ այդպես չէ, այժմ առաջնահերթ մենք ենք որոշում որոշումներ կայացնել»:
Ցանցի ադրբեջանական հատվածում պնդումներ են տարածվել, որ վերջերս որոշ ադրբեջանցիներ, ովքեր ապօրինի բնակեցվել են Ալիևի ռեժիմի կողմից օկուպացված հայկական Արցախում, վերադառնում են Բաքու։
Լիբանանի կրթության նախարար Աբբաս Ալ-Հալաբին կարգադրել է սեպտեմբերի 24-ին դադարեցնել դասերը Լիբանանի բոլոր ուսումնական հաստատություններում՝ Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների ուժեղացման պատճառով։
Այս մասին X իր էջում տեղադրված տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Արվում են ուղիղ, համարձակ հայտարարություններ, որոնց վրա հայկական կողմն աչք է փակում՝ մինչև հիմա հուսալով, թե հնարավոր է Թուրքիային տարանջատել Ադրբեջանից ու հարաբերություններ կառուցել՝ առանց ադրբեջանական ազդեցության։ Պետք է հասկանանք, որ այս հարցում Թուրքիան, դասական իմաստով, գտնվում է ադրբեջանական ազդեցության տակ և որևէ քայլ չի անելու, քանի դեռ Ադրբեջանն իր օրակարգը չի բավարարել»։
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարություն ձևավորելու մասին, որում, մասնավորապես, փոխվել է արտաքին գործերի նախարարը:
Սեպտեմբերի 23-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի աշխատակազմի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով խորհրդական Մարտեն Բուֆի հետ։
Ըստ Իրանի մաքսային վարչակազմի հաշվետվության՝ Հիջրայի առաջին 5 ամսվա կտրվածքով ընդլայնված տարածաշրջանում Հայաստանն Իրանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում, հայտնում է Tehran Times-ը։
«Հայաստանին պետք չէ միջանցք որևէ տեսքով․ պետք չէ միջանցք, որտեղ կանգնելու են թուրքերը, կամ՝ ռուսները, և կամ՝ որևէ ընկերություն, որը, հնարավոր է՝ վաճառի ՀՀ շահերը,- շեշտեց Հրանտ Միքայելյանը, ապա անդրադառնալով այս իրավիճակի այլընտրանքներին՝ նկատեց,- Իրավիճակն արդեն բավականին խորացել է․ հեշտ չի լինելու հաստատ։ Այդ ելքը պետք է փնտրել․ կան երկրներ, որոնք ևս չեն ուզում այդ միջանցքը՝ սկսենք Իրանից, չեմ կարծում, թե Ֆրանսիան ու Հնդկաստանն են շահագրգռված։ Այս հարցում, օրինակ, կարող ենք դաշնակիցներ ունենալ, բայց պետք է ունենալ հստակ դիրքորոշում, ինչը Փաշինյանը չունի»։
Ալիևը Փոլադ Բյուլբյուլօղլուն հետ է կանչել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից: Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտնում է iarex.ru-ն:
Սա 2023 թ. հոկտեմբերից «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածների ընթացքում մեկ օրում զոհերի ամենամեծ թիվն է։ Իսրայելցի զինվորականները Լիբանանի քաղաքացիներին ավելի վաղ կոչ էին արել հեռանալ այն հատվածներից, որտեղ գործում է «Հեզբոլլահ»-ը։
Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողություններն ավելի քան 41 400 մարդու կյանք են խլել։
Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող ռազմական օբյեկտներին՝ երկրի խաղաղ բնակիչներին կոչ անելով հեռանալ այն հատվածներից, որտեղ գործում է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը։