Բաժիններ՝

Գազայի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերմանը խոչընդոտող վիճելի հարցերը լուծվել են. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ

Բոլոր վիճելի և չլուծված հարցերը, որոնք խոչընդոտում էին Գազայի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերմանը, հաջողությամբ լուծվել են: Ստորագրումը կախված է միայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից: Այդ մասին Al-Mayadeen հեռուստաալիքին հայտարարել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմադ Աբդուլ Հադին։

«Այժմ գնդակը Նեթանյահուի դաշտում է, հատկապես բոլոր կետերի շուրջ համաձայնության հասնելուց հետո, և միայն նա կարող է արգելք հանդիսանալ համաձայնագրին կամ ստորագրել այն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ը «մեծ ճկունություն է դրսևորել» բանակցություններում։

Ահմադ Աբդուլ Հադին ասել է, որ միջնորդները սպասում են Իսրայելի պաշտոնական դիրքորոշմանը և համաձայնագրի ստորագրմանը։

«Նեթանյահուի համար այլևս չկա որևէ արդարացում կամ պատրվակ՝ խոչընդոտելու այս համաձայնագիրը, ինչպես նա արել է անցյալում:

Ենթադրվում է, որ ամեն ինչ կընթանա ճիշտ ուղղությամբ, բայց մենք չենք կարող դրանում վստահ լինել, քանի որ Նեթանյահուն հայտնի է իր խաբեություններով»,-ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս