Եվրամիությունը «չափազանց անհանգստացած է» Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտության սրմամբ և կոչ է անում շտապ դադարեցնել կրակը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Հարյուր հազարավոր մարդիկ ապաստան են փնտրում կիրակի օրը Լիբանանից Իսրայելի հյուսիս արձակված «Հեզբոլլահի» հրթիռներից, հայտնել են իսրայելական զինվորականները, մինչդեռ ՄԱԿ-ը զգուշացրել է բռնության սրման պատճառով տարածաշրջանային անխուսափելի աղետի մասին, գրում է AFP-ն։
Ադրբեջանցի զինծառայող Մուսա Բայրամովը սպանվել է հրազենի կրակոցից։
Ведомости հրատարակությունը հաշվարկել է, թե թոշակի անցնելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որքան թոշակ է ստանալու: Ըստ ՌԴ-ում գործող օրենքի՝ նախկին նախագահը թոշակ է ստանում գործող նախագահի աշխատավարձի 75%-ի չափով։ Միաժամանակ, վճարումները կասեցվում են, եթե երկրի նախկին ղեկավարը ստանձնի նոր պետական պաշտոն։
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի կարծիքով՝ անկախությունը և սուվերենությունը փոխկապակցված են, և դա ունակություն է պետության դիմադրողականության:
Պակիստանում ՌԴ դեսպան Ալբերտ Խորևի ավտոշարասյան ավտոմեքենան Պակիստանի հյուսիսում պայթեցվել է ականի վրա։
Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաև Ադրբեջանից: Այս մասին սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական գագաթнաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ չիբացառելով, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։
Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական զորքերի հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 40 պաղեստինցի, վիրավորվել՝ 58-ը։
Իրանի Հարավային Խորասան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին, հայտնում է երկրի ԱԳՆ-ն։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ իրենք շահագրգռված չեն պատերազմելու Լիբանանի հետ:
Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Կիևը նախատեսում է անցկացնել մինչև 2024 թվականի վերջ:
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) չպետք է կախված լինի Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումից՝ ռուս և բելառուս շախմատիստներին մրցաշարերին մասնակցելու հարցում։ Այս մասին Բուդապեշտում ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կիրակի վաղ առավոտյան Հյուսիսային Խորասան նահանգի Բոջնուրդ քաղաքում 4,7 և 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը Իսրայելի և Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտության սրման պատճառով շաբաթ օրը Լիբանանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել լքել երկիրը, քանի դեռ կոմերցիոն թռիչքների հնարավորություններ կան:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հերթական անգամ հիշեցնում է՝ երկրի պաշտպանունակության և մարտունակության մասին խոսելիս՝ առաջին հերթին պետք է շեշտը դնել երկրի ղեկավարի կողմից դա անելու քաղաքական կամքի, ապա նոր՝ սպառազինությունների գնման վրա։
Իրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելուց հետո, հայտնում է Mehr գործակալությունը:
Չինաստանի հարավարևմտյան հատվածում կին պաշտոնյան դատապարտվել է 13 տարվա ազատազրկման և մեկ միլիոն յուանի (140,000 ԱՄՆ դոլար) տուգանքի՝ մոտ 60 միլիոն յուան կաշառք ստանալու, 58 ենթակաների հետ սեռական հարաբերություններ ունենալու և այլ զանցանքների համար, հայտնում է scmp.com-ը։
Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում մեթան գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի, հայտնել է Tasnim գործակալությունը:
Թեհրանում, ի պատիվ Սրբազան պաշտպանության շաբաթվա, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայությամբ տեղի է ունեցել Իրանի զինված ուժերի հանդիսավոր զորահանդես։
Հարավային Աֆրիկայում անսովոր առատ ձյուն է տեղացել, ինչը մեծ խափանումներ է առաջացրել ճանապարհներին, մարդիկ արգելափակված են մնացել մեքենաների մեջ, հայտնում է france24.com-ը:
Իրանի հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։
Հանցագործը հնարավորություն է ունեցել ընտրել մահապատժի երեք տեսակներից մեկը՝ մահացու ներարկում, էլեկտրական աթոռ կամ գնդակահարություն:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Դիդյե Միգոն դարձել է Ֆրանսիայի արդարադատության նախարար, իսկ Բրունո Ռետալյոն՝ ՆԳՆ ղեկավարը
Վրաստանում նպաստառուների թիվն ավելացել է: Սոցիալական ծառայությունների գործակալության տեղեկատվության համաձայն՝ օգոստոսին կենսապահովման նպաստ է ստացել 454 հազար 112 քաղաքացի։ Ըստ վիճակագրական տվյալների՝ նրանց թվում 16 տարեկանից ցածր 244 հազար 699 երեխա կա։
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովը օրերս լսումներ անցկացրեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության համատեքստում: Պաշտոնական Բաքուն դատապարտել է լսումները
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուսաստանաբնակ քաղաքագետ Կարինե Գևորգյանն է:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին
Լիբանանում այս շաբաթ ընդհանուր առմամբ սպանվել է 70 մարդ, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Կատարյան ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ ուրբաթ Բեյրութի արվարձանին հասցված հարվածի զոհերից երեքը երեխաներ են, յոթը՝ կանայք, երեքը՝ սիրիացի։
Ընդհանուր առմամբ 68 մարդ վիրավորվել է հարձակման ժամանակ, նրանք տեղափոխվել են 12 հիվանդանոցներ։ 15 մարդ նախկինի պես հիվանդանոցներում է, այդ թվում երկուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
ԶԼՄ-ները նշում են, որ զոհերի ընդհանուր թիվը փեյջերների, ռացիաների պայթեցումներից, անօդաչուների գրոհներից այս շաբաթ կազմում է 70 մարդ։
Բոլոր երեք գրոհների հետեւանքով 177 վիրավորներ գտնվում են հիվանդանոցներում։ Նրանցից 152-ը վերակենդանացման բաժանմունքներում են, իսկ հարձակումների սկզբի պահից հետո կատարվել է 2 078 վիրահատություն։