Բաժիններ՝

Մահացել է Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը

96 տարեկանում մահացել է Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը: Ինչպես տեղեկացնում է  «BBC»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է նրա ընտանիքը:

Իր բազմաթիվ հակառակորդների համար Լե Պենը ռազմատենչ քսենոֆոբ էր, որի բուռն քաղաքական արշավները ուղղված էին ամբոխի ցածր բնազդներին:

Նա կասկածի տակ էր դրել Հոլոքոստի փաստը, դատվել էր ռասիզմի և հակասեմականության համար և մի քանի անգամ կռվի մեջ էր մտել սոցիալիստ մրցակիցների հետ, սակայն նրա պոպուլիզմը բավական արդյունավետ եղավ, որպեսզի գրեթե ոչ մեկին հայտնի «Ազգային ճակատ» կուսակցությունը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում 35 մանդատ ստանա։

Ներգաղթի հարցում կոշտ դիրքորոշումը ժամանակին օգնել է Լը Պենին դառնալ նման արմատական հայացքներով առաջին թեկնածուն, որն անցել է Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս