Բաժիններ՝

Լուիզիանայում գրանցվել է ԱՄՆ տարածքում H5N1 տիպի թռչնագրիպից մարդու մահվան առաջին դեպքը

Լուիզիանա նահանգում գրանցվել է ԱՄՆ տարածքում H5N1 տիպի թռչնագրիպից մարդու մահվան առաջին դեպքը: Հիվանդը վարակվել էր ընտանի և վայրի թռչունների հետ շփումից: Այս մասին հաղորդվում է տեղի առողջապահության վարչության կայքում։

Նշվում է, որ հիվանդը 65 տարեկանից բարձր է եղել և նախկինում ուղեկցող հիվանդություններ է ունեցել։

Լուիզիանայի առողջապահության վարչությունը նշել է, որ այս դեպքը մինչ այժմ նահանգում գրանցված միակ դեպքն է և որ բնակիչների շրջանում H5N1 թռչնագրիպի տարածման ռիսկը ցածր է մնում։

Թռչնագրիպը թռչունների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է մարսողական և շնչառական օրգանների վնասմամբ, ինչպես նաև մահացության բարձր մակարդակով։ Թռչնագրիպի վիրուսի բնական կրողը չվող թռչուններն են, հիմնականում՝ վայրի բադերը, որոնք, ի տարբերություն ընտանիների, կայուն են վիրուսի նկատմամբ։ Հիվանդությունը կարող է փոխանցվել մարդկանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս