![](/banners/BeFunky-design.jpg)
Բրազիլիայի ռազմաօդային ուժերն ավարտել են AZAL-ի կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանումը
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-La8J50Q5H9Y06WT.jpg)
Բրազիլիայի ռազմաօդային ուժերի Ավիացիոն պատահարների հետաքննության և տրամադրման կենտրոնն ավարտել է Azerbaijan Airlines (AZAL) ընկերության ինքնաթիռի ինքնագրիչների (սև արկղերի) գրանցումների վերծանումը:
Այս մասին հայտնում է բրազիլական G1 լրատվական հարթակը՝ հղում անելով Ավիացիոն պատահարների հետաքննության և տրամադրման կենտրոնի իր աղբյուրներին:
Գերատեսչությունն արդեն համապատասխան տեղեկատվությունն ուղարկել է Ղազախստանի իշխանություններին:
Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։