Օվկիանոսային հոսանքների փուլերի փոխվելը կազդի ոչ միայն մոլորակի միջին ջերմաստիճանի, այլև տեղումների ռեժիմի վրա։
Արցախն ու արցախահայությանը ատելուց հետո Նիկոլ Փաշինյանը հասարակությանը դրդելու է ատել նաև սյունեցիներին, ապա գալու է Վայոց ձորի բնակիչներին ատելու հերթը, դրան հետևելու է Սևանի ավազանի բնակիչներին ատելու հրահանգը… մինչև հերթը հասնի Երևանին, որտեղ բոլորն արդեն կատեն բոլորին, իսկ եթե ատելության պակաս զգացվի, դա հեշտությամբ կլրացնեն ադրբեջանցիները, որոնց հանդեպ Նիկոլ Փաշինյանը տածում է սեփական հայրենակիցներին ատելուն հակադարձ համեմատական կարգով աճող գորովանք։
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆՆ այն կարծիքին է, որ Հայաստանի լինել-չլինելը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո սկսեց դրվել կասկածի տակ:
Այս տարի Ռուսաստանն իր ռազմական կարքիներին կուղղի պետական բյուջեի մոտ մեկ երրորդը՝ ավելի քան 100 միլիարդ դոլար, և սա՝ չհաշված բյուջեի գաղտնի հոդվածները:
Տեղեկագրում նաև հայտնել են բնակչության աճի պատճառը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի։ X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավար, «DSA խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանն է:
Թրամփի իրավաբանները դեմ են դաշնային դատախազների առաջարկին՝ սահմանափակել նախկին նախագահին ներկայացված վերջին մեղադրանքի վերաբերյալ տեղեկության հրապարակային տարածումը: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ գործն աստիճանաբար ընդլայնվում է, սակայն միջազգային արձագանքը, կարծես, շարունակում է զուսպ մնալ։
Վավերագրող, կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանի խոսքով՝ այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Արցախի Հանրապետությունը, բոլորի ամոթն է, հայ ժողովրդի։
Օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահական նստավայրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Օրակարգային հարցերի թվում են «ահաբեկչության դեմ պայքարը», ռուս-ուկրաինական հակամարտությունը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն ընդգծել է, որ, ի թիվս այլոց, Հայաստանը գնահատում է Եվրոպական խորհրդարանի ընդունած թիրախային հայտարարությունները, որն ավելի ուժեղացավ Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման խախտման արդյունքում։
Բացի այդ, երկու երկրների նավաստիները կատարել են մարտավարական մանևրումներ, կապի վարժանքներ, ուղղաթիռների խաչաձև վայրէջքներ և թռիչքներ նավերի տախտակամածներից:
Այս մասին Մարուքյանը գրառում է կատարել X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։
21-րդ դարում թուրքն ավելի հայատյաց է դարձել, տեսեք, թե ինչ է կատարվել, արդեն 8 ամիս է՝ բլոկադայի մեջ է պահում 120 հազար խաղաղ բնակչի, սա 21-րդ դարի բա՞ն է։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում սովամահ անեն բնակչությանը»,- նշեց Արգամ Հովսեփյանը։
Լատվիայում նախատեսվում է կառուցել ռազմամթերքի և ռազմական նշանակության այլ ապրանքների արտադրության գործարան՝ ՆԱՏՕ-ի կարիքների համար։ Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է LETA գործակալությունը՝ վկայակոչելով Լատվիայի պաշտպանության նախարար Ինարա Մուռնիեցեին։
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամները զինված հարձակում են գործել Սիրիայի հյուսիս-արևելքում։
Դրանից հետո Ադրբեջանն ասում է՝ էլ ի՞նչ դատարան, ի՞նչ խաղաղապահ. իմ տարածքն է, ի՞նչ ուզում եմ՝ անում եմ։ Պիտի հորդորեի Փաշինյանին, որ մինչ իր հեռանալը, հայտարարի, որ ինչպեսև այլ ժողովուրդների պարագայում, Հայաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա շատ կարևոր է։
Ներկայում սահմանային պահպանության գործունեությունը սահմանի տվյալ հատվածում պաշտպանում է շուրջ 2 հազար լեհ զինծառայող։
Տուժածին անմիջապես հոսպիտալացրել են։
Ի՜նչ բացառիկ ապաշնորհ պետք է լիներ «Ուոլթ Դիսնեյ» ընկերության ղեկավարը՝ հանդես գալու մի այնպիսի կինոնախագծով, որը սաստիկ զայրացրներ թե՛ հայերին, թե՛ թուրքերին: Այդ աշխատակիցը պետք է հեռացվի աշխատանքից՝ ընկերության գանձարանին, ինչպես նաև հեղինակությանը վնաս պատճառելու համար։
Օգոստոսի 7-ին պատվիրակությունը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ:
Նման տեղեկություն է հաղորդել երկրի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնակչությանն ու արգելափակել տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։ Շրջափակման առաջին 6 ամիսներին Արցախում մուտք ու ելք ունեին միայն ռուս խաղաղապահները և Կարմի խաչի մարդասիրական առաքելությունը։
ԱՄՆ բանակի գնումների բաժնի պետ Դագ Բուշը CNN-ին հայտնել է, որ Կոնգրեսը դիմումը կքննարկի այս աշնանը:
Նուլանդի ուղևորության նպատակն այն էր, որպեսզի «բացատրի, թե ինչն է վտանգված, եթե Նիգերը չհարգի իր սեփական սահմանադրական կարգը»։
Կանխատեսումների համաձայն՝ թայֆունը Կորեական թերակղզի կհասնի օգոստոսի 10-ին։
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Երասխում մետաղաձուլարանի գործարանի կառուցման ընթացքում Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի դրույթները չպահպանելու մեջ:
Նման որոշում կայացավել է Մինսկում կայացած ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստում:
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ ռումբը կվնասազերծվի գիշերը՝ օրվա զբաղված ժամերին տրանսպորտի աշխատանքը չխոչընդոտելու համար։