Առանցքային է ազատ տեղաշարժի ապահովումն ու հրատապ հումանիտար կարիքների բավարարումն ապահովելը։
Օգոստոսի 3-ին տարածաշրջանի վարչակազմն ընդունել է, որ չի կարողանում դադարեցնել մարտերը, և դաշնային օգնություն է խնդրել։
ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը բաց նամակ է գրել՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից փոխել Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցը:
Բուլղարիայի կառավարությունը երկրի ներքին գործերի նախարարին հանձնարարել է բանակցություններ վարել և ստորագրել փաստաթուղթը։
Մորավիեցկին հայտարարել էր, որ «սա քայլ է դեպի հետագա հիբրիդային գրոհ Լեհաստանի տարածքի վրա:
Նոր իշխանությունները նաև նախազգուշացրել են, որ իրենք անհապաղ պատասխան միջոցներ կձեռնարկեն Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի «ագրեսիայի կամ ագրեսիայի փորձի» դեպքում։
Կանադան Ադրբեջանին կոչ է արել կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Յոթ ամսվա ամենամսյա նվազումից հետո կտրուկ աճել են բուսական յուղի գները՝ հունիսի համեմատ 12,1 %-ով։
Օգոստոսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Անկարայի նախագահական նստավայրում գումարվել է բարձրագույն զինվորական խորհրդի (YAŞ) հերթական նիստը։
Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան, գնահատել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։
Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել:
Պաշտոնյան նաև տվյալներ է բերել ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի փոխադարձ առևտրի ծավալների մասին։
Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ավելի է վատթարացել, բնակիչներն այժմ կանգնած են սովի անմիջական սպառնալիքի առաջ:
Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունների մեկնարկի մասին հայտնել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Շարունակվում են 31 հոգու որոնումները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական առաքելությունն էր։
Ռուսաստանն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ Ղրիմի երկնքում ինքնաթիռային տիպի 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումն Արցախում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքել «ցանկացած պայմանով»։
Գոնչարն անդրադարձել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ հունիսի 2-ին կայացած հանդիպմանը Մոսկվայում։
Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով վերջին շփումները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ բարդ իրավիճակի ֆոնին։
Մարդկանց ստիպված են եղել տարհանել ուղղաթիռներով, որոնք թռիչքները շարունակել են օգոստոսի 4-ի վաղ առավոտից։
Վահե Գևորգյանը կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանը և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումների անվերապահ կատարումը:
Օգոստոսի 3-ին ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց խաղաղ պահանջատիրական ցույց է կազմակերպվել Արցախի Հանրապետության` Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով։
Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը գտնում է, որ կողմերն իրենք պետք է որոշեն ստորագրման ժամկետները։
Վրաստանում 5G տեխնոլոգիաների ներդրման գործընթացը սկսվում է, սակայն Հաղորդակցության հանձնաժողովի հայտարարած աճուրդին կմասնակցի միայն Վրաստանում գործող Selfie Mobile (նախկին Beeline:- խմբ.) բջջային օպերատորը, այսինքն՝ սկզբնական փուլում 5G ինտերնետից կկարողանան օգտվել միայն Selfie-ի օգտատերերը։
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 1,3 դոլարով (1,53%) ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 83,61 դոլարի:
Արցախի ճակատագրի ողբերգականությունն ամբողջ խորությամբ պատկերացնելու համար, բացի արդեն շուրջ 8 ամիս շարունակվող շրջափակումից, սովամահության իրական վտանգից, պետք է փորձել պատկերացնել նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքն Արցախից հրաժարված, բայց Արցախի ճակատագրի մասին բանակցող Նիկոլ Փաշինյանի հանդեպ։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ից Վրաստանի տարածք ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաարտահանման/արտահանման սահմանափակումները: