Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ պետական այցով ժամանել է Տաշքենդ, օդանավակայանում նրանց դիմավորել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այցի ծրագրի համաձայն՝ Տաշքենդում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ և Բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստը՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարների նախագահությամբ։
Հոկտեմբերին Վրաստանի խորհրդարանի ընտրությունը շատ կարևոր նշանակություն կունենա Կովկասի համար: Ավելին, այդ ընտրության արդյունքը ավելի մեծ նշանակություն կունենա Կովկասի համար, քան նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրությունը: Սա ասում եմ մի փոքր հարաբերականությամբ, որովհետև, մեծ հաշվով, ԱՄՆ դիրքորոշումն է լինելու Վրաստանում իրադարձությունների առանցքային կատալիզատորներից մեկը, հետևաբար, կախված դիրքորոշումից, ձևավորվելու է նաև քաղաքական արդյունքը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը։ Սա Եվրամիության կողմից առաջին նման հրավերն է Թուրքիային վերջին հինգ տարվա ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Թուրքիայի և Իրաքի միջև անվտանգության ոլորտում հուշագիրը չի նախատեսում թուրքական զինված ուժերի ներկայության դադարեցում Իրաքի տարածքում։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի վարչակազմի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հաղորդագրության մեջ։
Թուրքիայում Վաշինգտոնի համալսարանի Մերձավոր Արևելքի հետազոտական ինստիտուտի աշխատանքների համակարգման կենտրոնի տնօրեն Գյոնուլ Թոլն անդրադարձել է Աքքույու ատոմակայանի գործունեությանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրենը նոր տեղակալ ունի։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
«Եթե Էմանուել Մակրոնը վարչապետ չնշանակի կոալիցիայի թեկնածու Լյուսի Կաստեին, որն ընտրություններում ստացել է ամենաշատ ձայները, ապա մենք «Նոր ժողովրդական ճակատի» հետ հանդես կգանք իմփիչմենթի օգտին», – ասել է «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդա Պանոն։
Օգոստոսի 22-ին լրացավ հայ ժողովրդի մեծանուն զավակներից մեկի՝ Խորհրդային Միության հերոս, մարշալ, պետական և ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Ստեփանի Իսակովի (Իսահակյան) ծննդյան 130-մյակը։ Այս առթիվ ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմը կազմակերպել էին Մեծ հայի տարեդարձին նվիրված միջոցառում:
Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը պաշտոնական այցով ժամանել է Բելառուս, որտեղ բանակցություններ կվարի Բելառուսի ղեկավարության հետ՝ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունում։
«Կենտրոն» ռուսական զորքախմբի ստորաբաժանումները ազատագրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մեժևոյե բնակավայրը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Ջրասույզները դուրս են բերել Սիցիլիայի ափերի մոտ օրերս զբոսանավի խորտակվելուց հետո վեց անհետ կորածներից հինգերորդի մարմինը։ Եվս մեկի որոնումները դեռ շարունակվում են։ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հաղորդում է, որ օգոստոսի 22-ին փրկարարները գտել են ձեռնարկատեր Մայք Լինչի մարմինը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 25-ին կգումարվի երկրի հերթական կառավարության նիստը:
Հարցին՝ ինչու է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայ ժողովրդին նույնացնում Փաշինյանի հետ, ՀՀԿ փոխնախագահը հետևյալ պատասխանը տվեց. «Երբ Լուկաշենկոն Նիկոլին գովում էր, ու Նիկոլը դրանից օրգազմի մեջ էր ընկնում, այդ ժամանակ պիտի մտածեր՝ ինչ գին է վճարելու, երբ Լուկաշենկոն մեկ էլ գովում է իրեն»:
Պաշտոնից հեռացող Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի հետախուզական վարչության հրամանատար գեներալ-մայոր Ահարոն Հալիվան ընդունել է պատասխանատվությունն այն բանի համար, որ Իսրայելը չի կարողացել կանխել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակումը: Այս մասին հաղորդել է The Times of Israel պարբերականը:
ՌԴ Վոլգոգրադի օդանավակայանից ժամանումներն ու մեկնումները սահմանափակվել են անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
«Օգոստոսի 21-ին «Վրացական երազանք»-ի նախընտրական միջոցառման ժամանակ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ելույթի ընթացքում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են «աճող ռիսկերի» պատճառով»,- միջոցառումից հետո լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացը։
Ռուսաստանի Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթապահեստում անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով բռնկված հրդեհի վիրավորների թիվը հասել է 47-ի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով առողջապահական ծառայությունները։
Հայաստանը ցանկանում է միանալ միջազգային «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։ Ամերիկյան կողմն արդեն իսկ ուսումնասիրում է Հայաստանի դիմումը։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը։
Ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը՝ F-35C և F/A-18 Block III կործանիչներով, ժամանել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Աֆրիկայի տարածաշրջանների համար։ Այս մասին հաղորդել է հրամանատարության մամուլի ծառայությունը։
Թուրքիան շարունակում է պայքարել երկրի տարբեր հատվածներում մոլեգնող ուժգին հրդեհների հետ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումներն Իսրայելին մեղադրել են Կատարում բանակցային խմբի հանդիպումից հետո հրադադարի շուրջ համաձայնությունը ձախողելու մեջ։
Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից իր ակտիվների սառեցմանը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
ԻՊԲ-ն հաղորդել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին Շիխինի շրջանում, որը նույնպես գտնվում է Լիբանանի հարավում:
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրանց ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր մայիսի 19-ին
Շոլցը հավաստիացրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային և կմնա նրա ամենամեծ աջակիցը Եվրոպայում:
Թուրքիայում անօրինական ճանապարհով զենք-զինամթերքի վաճառքի դեպքերը մեծ անհանգստության են առաջացրել երկրում:
«Միգրացիայի միջազգային կազմակերպությունը կոչ է անում անհրաժեշտ բժշկական ծառայություններ տրամադրելու համար 18,5 միլիոն դոլար տրամադրել Աֆրիկյան եղջյուրի (Սոմալի թերակղզի) երկրներում, Արևելյան Աֆրիկայում և Հարավային Աֆրիկայում գտնվող միգրանտներին, ներքին տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքներին՝ կապկի ծաղկի տարածման վտանգի պատճառով», – ասվում է հաղորդագրության մեջ։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ բնականոն հարաբերությունների դեպքում ոչ Ռուսաստանից, ոչ էլ ի պատասխան՝ Հայաստանից կհնչեին նման հայտարարություններ։ Սակայն, նրա որակմամբ, հարաբերությունների ներկայիս փուլին հանգեցրել են ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի գործողությունները, որոնք, դատելով այս հայտարարությունից, շարունակվելու են նույն ոգով։