Երբեմն ժեստերի լեզուն թյուրիմացություն է առաջացնում և վատ տպավորություն է թողնում դիմացինի վրա։ Այն մասին, թե որ ժեստերը կարող են վանել, հրապարակվել է Times of India կայքում:
Հաճախ վաճառողները կտրում են մեկ միրգ՝ ցույց տալու համար, թե ինչպիսին է միրգը ներսում: Դեղձի միջուկը կարող է լինել սպիտակ՝ վարդագույն երանգավորմամբ կամ ամբողջովին դեղին: «Սպիտակ» դեղձն ավելի քաղցր է և հյութալի, մինչդեռ «դեղին» դեղձն ավելի բուրավետ է։
Մենք զարդեր ենք կրում առանց դրանք հանելու, հատկապես, երբ խոսքը վերաբերում է թանկարժեք մետաղներին: Շատերը ականջօղերը հանում են միայն նորը գնելու դեպքում, երբեմն նույնիսկ տարիներով կրում են դրանք։ Եվ դա սխալ է։ Ինչպես արդուզարդի ցանկացած առարկա, զարդերը պետք է հանվեն և «լվացվեն», որպեսզի մաշկային խնդիրներ չառաջանան։ Այս մասին Doctor Piter պարբերականին տված հարցազրույցում ասել է բժիշկ-մաշկավեներոլոգ, կոսմետոլոգ Մարինա Լոպատկինան։
Բժիշկ-թերապևտ Ալեքսանդր Լավրիշչևը Lisa.ru-ին պատմել է, թե ինչպես պաշտպանվել ամռանն ամառանոցում աշխատելիս։
Օրգանական արտադրանքի ամերիկյան արտադրողները սկսել են արտադրել արտասովոր մեկանգամյա օգտագործման բաժակներ, ձողեր և գդալներ։ Դրանք վերամշակում չեն պահանջում, իսկ օգտագործելուց հետո կարելի է ուտել։
Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը ամառային հանգիստն անցկացնում է Իտալիայում: Ըստ բժշկի դիտարկումների՝ իտալացիները չեն ճարպակալում: Վերջինս փորձել է հիմնավորել իր տեսածը Ինստագրամում՝ առանձնանցելով իտալացիների բարեկազմության մի քանի պատճառներ:
Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ պանիրը թմրանյութ է և կարող է կախվածություն առաջացնել։ Ներկայացնում ենք 6 փաստեր այս հնագույն մթերքի մասին:
Գիտնականները պարզել են, որ դանիացի բարձրաստիճան վիկինգները կրում էին կղբի մորթի՝ ցուցադրելու իրենց սոցիալական կարգավիճակը, գրում է Daily Mail-ը։
Խորհրդային կինոյի տաղանդաշատ դերասաններ Ալեքսանդր Աբդուլովն ու նրա կինը համարվում էին խորհրդային կինեմատոգրաֆի ամենագեղեցիկ զույգը: Տևական ժամանակ խոսվում էր զույգի ամուսնալուծության մասին, սակայն երկրպագուները հույս ունեին, որ նրանք կհարթեն տարաձայնությունները: Ավաղ, հրաշք տեղի չունեցավ, և տասնամյակներ տևած նրանց ամուսնությունը փլվեց:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից մի քանի կիլոմետր հարավ տարածվում է Մթնաձորը՝ բարձրաբերձ լեռնագագաթներով, խորունկ ձորերով, ժայռախմբերով ու քարափներով։ Բնության այս հրաշքին գումարվում են նաեւ պատմության հրաշալիքները, քանի որ մարդ արարածն այս խորհրդավոր աշխարհը յուրացրել է հազարամյակներ առաջ՝ այս անառիկ լեռնաշխարհում կառուցելով բնակատեղիներ, բերդեր ու ամրոցներ, լեռան երկու փեշերով մեկ ձգվող ջրանցքներ, ջրամբարներ։ Ամենախոսուն վկայությունն այս մասին այն դամբարաններն են կամ մարդկային կմախքները, որոնք գտնվել են բնակատեղիներին մոտիկ հատվածներում։
Խորհրդային շրջանի ու պետության առաջնորդների մասին առեղծվածները, անհայտ տեղեկություններն ու չուսումնասիրված դրվագները շատ-շատ են։ Այդ ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Իոսիֆ Ստալինը։
Այս պիրոգի հայրենիքը Անգլիան է՝ Մելտոն-Մոուբրեյ քաղաքը: Այս քաղաքը գտնվում է Լեսթերշիր կոմսությունում, որտեղ 1830-ական թվականներից սկսվել է հայտնի խոզի մսով պիրոգների պատրաստումը և վաճառքը:
Եղիշե Չարենցն այն բացառիկ հեղինակներից մեկն է, ում ստեղծագործություններում խտացված է պատմական ժամանակաշրջանը, տեղի ունեցող դեպքերը և իրադարձությունները, Կրեմլի ու Հայաստանի քաղաքական դեմքերի գործունեությունն ու որոշումները։
Տղայի լույս աշխարհ գալու համար պետք է ավելի շատ էներգիա, քան աղջկա ծնվելու համար, ընդ որում, հենց ստրատեգիական էներգիա: Եթե մարդն ապրում է բացարձակ կոմֆորտի մեջ, ապա նա, ամենայն հավանականությամբ, աղջիկ կունենա: Եթե սկսվել են զրկանքներ, տհաճություններ, և մարդը ճիշտ է դրան վերաբերվում, կարող են ծնվել տղաներ:
Սոյայի սոուսն այնքան շատ է աղ պարունակում, որը և կանխարգելում է մանրէների բազմացմանը դրանում: Չնայած սոյայի սոուսը դժվար է փչացնել, դրա համն ավելի լավն է թարմ վիճակում:
Գինեմոլություն բառը, ըստ Մալխասյանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է գինեմոլ լինել, գինեմոլի հատկություն ունենալ: Ճիշտ է, որ գինեմոլություն ասելով՝ հասկանում ենք գինուն մոլի դարձած անձի վիճակ, սակայն ընդարձակ իմաստով հասկանում ենք ալկոհոլային խմիչքների բոլոր տեսակների մոլությունը, լինեն դրանք օղի, վիսկի, շամպայն, գարեջուր, կոնյակ, ջին թե այլ:
Սիրո մասին խոսակցությունները ամենազգացմունքայինն են:
1920 թվականից մինչև Իոսիֆ Ստալինի մահը` 1953 թվականը, ընդունված է անվանել քաղաքական զանգվածային բռնաճնշումների կամ ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջան։ Ըստ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի տվյալների` 1921 թվականից մինչև 1954 թվականը բռնաճնշումների է ենթարկվել մոտ 3,7 միլիոն մարդ։
Գրեթե անհնարին է թվում այն, որ նման դիետայով կարելի է ուղղակի ողջ մնալ: Բայց 101-ամյա Դորոթի Հոուն իր կյանքի ընթացքում ծխել է մոտ կես մլն գլանակ: «Ես կենդանի եմ միայն վիսկիի և սիգարետի շնորհիվ»,- հայտարարել է բրիտանուհին:
Պետք չէ բարի լինել: Բարությունը հարաբերական հասկացություն է: Պարզապես եղեկ օբյեկտիվ և արդար:
«Ի՞նչ է քո անունը»: Հարցն ամենևին էլ անլուրջ չէ, այլ գիտական։ Նույնիսկ հին ժամանակներում մարդիկ վստահ էին, որ ծննդյան ժամանակ տրված անունը կարող է մեծապես ազդել ճակատագրի վրա:
Եվրոպայում կան բազմաթիվ ռեստորաններ՝ դարավոր պատմությամբ, բայց նրանց մեջ ամենահինը համարվում է Sobrino de Botín-ը, որը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաքի հենց սրտում:
1 կգ տավարի միս արտադրելու համար ծախսվում է 7 կգ հատիկային կեր և 2000 լ ջուր: Եկեք խնայենք այս ռեսուրսները:
Իսկական դասական մարմելադը չի պարունակում ավելորդ բաղադրիչներ և հավելումներ: Այս մթերքը պարունակում է դոնդողացնող բաղադրիչներ (պեկտին, ժելատին կամ ագար-ագար), որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար, քանի որ պարունակում են շատ կալցիում, նատրիում, երկաթ, ֆոսֆոր, մագնիում և կալիում:
Ներկայացվում են փաստեր, որոնք կամ փոխվել են ժամանակի ընթացքում, կամ ուսումնառության շրջանում ճիշտ չեն մատուցվել:
Կանադացի տիեզերագնաց Քրիս Հադֆիլդը WIRED-ի ամերիկյան հրատարակությանը պատմել է, թե տիեզերքի մասին որ գաղափարներն են ճշմարիտ, իսկ որոնք՝ առասպել։
Հայկական մշակույթի գլուխգործոցներից էր Ջուղայի խաչքարերը։ Տարբեր ժամանակներում օտարերկրացի մի շարք ճանապարհորդներ այցելել են Ջուղա, կատարել ուսումնասիրություններ և տվյալներ հայտնել խաչքարերի թվաքանակի մասին։ Աղբյուրների հայտնած թվերը համադրելով՝ տեսնում ենք, որ Ջուղայի հայկական խաչքարերի թվաքանակը տատանվում է 6000-10.000-ի միջև։ 1648 թվականին Ջուղա այցելած ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսն իր հուշագրությունում նշում է, որ խաչքարերի թիվը հասնում էր 10 հազարի։
Ամեն ինչ փորձել եք, բայց Ձեր սպասված գնի իջեցմանը չեք հասել: Այդ ժամանակ մտովի կշեռքի մի նժարին դրեք այդ ապրանքի տերը դառնալու ցանկությունը, իսկ մյուսին՝ հայտարարված գնից զրկվելու դժկամությունը: Եթե երկրորդ նժարը գերազանցում է, ապա դուրս եկեք փողոց: Շանսը, որ վաճառողը Ձեր հետևից դուրս կգա, շատ մեծ է:
Ինչո՞ւ պետք է ուղեղը պահպանի ինֆորմացիա, որն արդեն գրված է նոթատետրում: Կարիք չկա հիշել այն, ինչն առանց այն էլ պահպանված է: Դրա համար մի փորձեք հիշել բաղադրատոմսեր, հեռախոսի համարներ և այլն: Գիտնականները պնդում են, որ նշումները չեն նպաստում հիշելուն:
Իսկական ալկոհոլամոլները միշտ ինչ-որ տեղ խմիչք ունեն պահած: Վաղ թե ուշ նման մարդիկ սկսում են միայնակ խմել, և այդ ժամանակ այս պահուստային խմիչքները դառնում են իսկական «փրկություն»: