Բաժիններ՝

Բժիշկը՝ հղիների վառ երազների ու մղձավանջների պատճառների մասին

Ընտանեկան բժիշկ Չուն Թանգը նշել է հղիության ընթացքում կանանց վառ երազներ տեսնելու պատճառը և առաջարկել մղձավանջային երազներից ազատվելու միջոց։ Նրա կարծիքը, ըստ shantnews-ի՝  մեջբերում է The Independent-ը։

Բժիշկը նշել է, որ հղիության ընթացքում քնի որակի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ հորմոնալ տատանումները, վատառողջությունն ու հաճախամիզությունը։ Ըստ նրա՝ ախտանշանները վատանում են վերջին եռամսյակում, երբ կնոջ համար դժվարանում է հարմարավետ դիրք գտնելը քնելու համար, իսկ գիշերները նրան հաճախ տանջում են այրոցը և այլ տհաճ զգացողություններ։

Թանգը հավելել է, որ շատ հղի կանայք հարուստ, վառ երազներ են տեսնում, որոնք երբեմն հեռու են հաճելի լինելուց։ Մղձավանջների պատճառներից մեկը քնի խանգարումն է, ինչպես նաև հուզականության բարձրացումը:

Հղիությունը հաճախ առաջացնում է մի շարք հուզական և հոգեբանական փոփոխություններ: Ուժեղ զգացմունքները, անհանգստությունը, հուզմունքը և սպասումը կարող են ազդել երազների բովանդակության և ուժգնության վրա: Երազները կարող են արտացոլել հղիության և առաջիկա մայրության հետ կապված վախերը, հույսերը:

Եթե ​​վառ երազները անհարմարություն են առաջացնում և խանգարում քնին, բժիշկը խորհուրդ է տվել կատարել հանգստացնող վարժություններ։ Յոգան հղիների համար, նրա կարծիքով, օգտակար կլինի նաև ֆիզիկական և էմոցիոնալ առողջության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս