Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից. Yeni Şafak

Թուրքիայում հրապարակվել է ապօրինի խաղադրույքների վերաբերյալ «Papara»-ի (վճարային հարթակ) գործով մեղադրական եզրակացություն։ Այնտեղ նշվում է, որ Թուրքիայում գործող ապօրինի խաղադրույքների կայքերում օգտագործվում են Շվեյցարիայում, Հայաստանում և Միացյալ Թագավորությունում ստեղծված համակարգեր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Եզրակացությունում տեղ գտած գաղտնի վկայի ցուցմունքի համաձայն՝ Շվեյցարիայում գործող «Betradar»-ը տրամադրում է սպորտային խաղադրույքների գործակիցներ և տվյալներ, «Evolution Gaming»-ը առաջարկում է live casino-ի ծառայություններ իսկ տեխնիկական ենթակառուցվածքները ապահովում է Հայաստանում և Մեծ Բրիտանիայում գործող «Betconstruct»-ը:

Գաղտնի վկան նշել է. «Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից: Յուրաքանչյուր ամսվա առաջին 10 օրվա ընթացքում Թուրքիայից BTC-ով մոտ 10 մլն եվրո է ուղարկվում Երևան կամ Լոնդոն»: Նա նշել է, որ անօրինական խաղադրույքների միջոցով Թուրքիայից արտասահման մաքսանենգ ճանապարհով ուղարկվող տարեկան գումարը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031