Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության էսքիզի հեղինակը հայազգի մաթեմատիկոս և գեղագիր Հակոբ Վահրամ Չերչիյանն է եղել: Թուրքական իշխանամետ «YeniAkit» թերթի կայքը ծավալուն և հանգամանալից հոդվածով անդրադարձել է թուրքական իրականության մեջ ոչ շատ հաճախ բարձրաձայնվող այս փաստին:
Ճապոնիայի լողափերից մեկում 21-ամյա չինուհուն ալիքները տարել են բաց օվկիանոս, և նա 36 ժամ անցկացրել է ջրի մեջ, մինչ նավը փրկել է նրան: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։
Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա այն երկիր մոլորակի սիրտն է: Եթե Հայաստանը վերանա՝ կվերանա ամբողջ մոլորակը: Դրա մասին շատ երկրներ գիտեն ու տիրապետում են այդ ինֆորմացիային: Եվ այն երկրները, որոնք ունեն առողջ գիտակցություն՝ գիտեն, որ Հայաստանին, հայ ժողովրդին չի կարելի ձեռք տալ: Հայ ժողովուրդն ունի մի կոդ, որը ոչ ոք չունի:
Օհայոյի նահանգային համալսարանի գիտնականները պարզել են, որ յոգան և մկանային լարվածությունը թուլացնող այլ վարժություններ օգնում են բարելավել զայրույթի վերահսկումը: Իսկ ինտենսիվ ֆիզիկական վարժությունները կարող են մեծացնել զայրույթը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Psychology Review (CPR) ամսագրում:
Նրա գործունեությունը մեծ էր նաև Հայոց ցեղասպանության շրջանում, ում ջանքերով ստեղծվեց Եղբայրական օգնության կոմիտեն և որբերի ու մազապուրծ եղած մեր հայրենակիցների օգնության համար կատարվեց ահռելի աշխատանք: Անգնահատելի է Գևորգ Ե Սուրենյանցի դերը Հայոց պատմության մեջ և հատկապես Սարդարապատի ճակատամարտի և մայիսյան հերոսամարտերի հաղթական գործում:
1919 թվականի նոյեմբերին Սյունիքի ռազմական բախումները կարևոր հաղթանակ էին հայկական ուժերի համար, քանի որ ադրբեջանական ռազմական ծրագիրը հստակ էր՝ գրավել Հայաստանն ամբողջությամբ: Սյունիքում հաջողելու դեպքում կոտրվելու էր պետության ողնաշարը, ու գործի էին անցնելու Ղազախում գտնվող մի քանի հազարանոց զորքերը, որոնց առաջադրանքն էր՝ գրավել Երևանը: Սյունիքում և ռազմաճակատի այլ ուղղություններում հայկական զորքերը կարողացան կանխել թուրք-ադրբեջանական ծրագիրը:
Ակտիվ քնի փուլը, որի ժամանակ մարդիկ երազ են տեսնում, մեծահասակների մոտ զբաղեցնում է ընդհանուր քնի ժամանակի 10-20%-ը: Նորածինների մոտ այն հասնում է ընդհանուր քնի ժամանակի 80%-ին, չորս ամսականում՝ 40%-ի, իսկ երեք տարեկանում՝ արդեն 30%-ի։ Հաշվի առնելով սա՝ կարելի է ենթադրել, որ երեխաները պետք է շատ երազներ տեսնեն, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում խոսել է նյարդաբան, սոմնոլոգ Նատալյա Կոնշինան։
Նշվում է, որ երբ հնագետները մոտ տասը սանտիմետր խորության վրա գտել են մարդու գանգ։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել են երեք մեծահասակի, դեռահասի և նորածնի մնացորդներ։ Բոլոր կմախքներին բացակայում էին վերջույթները:
Սահմանագիծը գծվեց հենց այդ բանաձևով: Սակայն այսօր տեսնում ենք, որ մեր ժամանակներում երկու թշնամի երկրների միջև սահմանները փորձում են գծվել պատմական, քաղաքական ինչ-որ փաստաթղթերով, որոնք բացառապես ձեռնտու են միայն մեր թշնամուն: Իսկ զուգահեռ իրականության մեջ Ջերմուկում, Սյունիքում, Գեղարքունիքում սահմանները գծվում են թշնամու կողմից զինվորի կանգնած տեղում գտնվելու գաղափարախոսությամբ: Երկու դեպքում էլ զիջումները միակողմանի են:
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա, ասում է հոգեբան Եկատերինա Իգոնինան։ «Մոսկվա 24»-ի հետ զրույցում նա բացահայտել է նման շփման ազդեցությունը։
Տատիկս՝ Հասմիկ Կանայանը, մարեց 1998-ի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ երեք նվիրական երազանք շուրթերին՝ այցելել 7 քույրերից` Ցեղասպանության ճիրաններից միակ փրկված Հեղինեի, կաղզվանցի ամուսնու՝ Վաղինակի շիրիմներին և ամբողջ կյանքի ամենաբաղձալի երազանքը՝ գնալ սիրելի ծննդավայր Իգդիրը, որից բռնի հեռացել էր՝ 10 տարեկանը չբոլորած: Իր կյանքի հուշագրությունը Հասմիկ Կանայանը կառուցել էր բացառապես իր ընդհատված մանկության հուշերից… Ծնվել […]
Երբ դժգոհությունն առաջանում է չարդարացված սպասումների պատճառով, դա կարելի է համարել ինֆանտիլիզմի դրսևորումներից մեկը։ Այս մասին Газета.Ru-ին ասել է կլինիկական հոգեբան Դարիա Վեդմիցկայան։
1920 թվականի մարտ ամսի կոտորածների արդյունքում սպանվեց մոտ 20 հազար հայ: Այս թիվը, բնականաբար, կարող էր ավելի մեծ լինել, եթե դիմադրություն ցույց չտային հյուծված և զինաթափված հայերը: Սակայն այս իրադարձությունները, պատմական փաստերը ևս ցույց տվեցին, որ անգամ ամենաանհնարին պայմաններում թուրք-ադրբեջանական հրոսակները դիմադրություն ստանալիս նահանջում են: 1920 թվականի Շուշիի դեպքերի ժամանակ տեղի ունեցած այս իրադարձություններն այդ ամենի պատմական փաստերն են:
Հայ-ադրբեջանական պատերազմների, ռազմական բախումների բոլոր ընթացքներում ակտիվ կետերից է եղել Տավուշի մարզը: Խորհրդային շրջանի վերջին էտապում՝ 1980-ականներից սկսած, հայերի ու ադրբեջանցիների միջև հակադրությունները, միջադեպերը սկսել են ակտիվանալ նաև Տավուշի հատվածում: Դա են վկայում ժամանակի մամուլում լույս տեսած լուրերը, տեղեկությունները: 1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ակտիվացավ նաև հայ-ադրբեջանական լարվածությունը Տավուշում: Հայաստանի սահմանագոտու այդ հատվածը հատկապես ամենաթեժն է եղել Արցախի առաջին պատերազմի ժամանակ:
Մհեր Մկրտչյան դերասանին Խորհրդային Միությունում բոլորը դեմքով ճանաչում էինք: Հիշվող արտաքինով դերասանը Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմում գլխավոր դերասանուհու քեռու դերից հետո արթնացավ տառացիորեն հանրահայտ: Դերասանին հնարավոր չէր շփոթել որևէ մեկի հետ, իսկ Ֆրունզիկ Մկրտչյանն այնքան հանրաճանաչ էր, որ նա իր հետ անգամ անձնագիր չէր վերցնում. Նրան բոլորը ճանաչում էին:
ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը ռազմարվեստի պատմության մեջ հայտնի է որպես ստրատեգիական անակնկալների մեծ վարպետ: Մարշալ Բաղրամյանը 1941-1945-ի Հայրենական Մեծ Պատերազմի ամենաակնառու զորահրամանատարներից է, որը թե Առաջին Մերձբալթյան ճակատի, և թե Երրորդ Բելոռուսական ճակատի հրամանատարի պաշտոններում աչքի է ընկել ստրատեգիական պլանավորման բարձր կատարողականով և տակտիկական մտքի թռիչքով:
Տարբեր ժողովուրդների մոտ տարվա եղանակի փոփոխությունը հատուկ ձևով է նշվում: Այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում աստղագիտական երևույթը, ինչպես նաև գարնանային գիշերահավասարի տոնակատարության ավանդույթները՝ ընթերցեք ՍպուտնիկԱրմենիա-ի նյութում:
Ընտրելով դերձակի մասնագիտությունը՝ «Jeny aser»-ի հիմնադիր Ժենյա Վարդանյանն իր առջև նպատակ էր դրել դառնալ լավագույն մասնագետներից մեկն ու փոխել մարդկանց պատկերացումները այդ մասնագիտության մասին։
Մարիամ Հայկարիքեանը ծնվել ու մեծացել է Լիբանանում։ 5 տարի առաջ ընտանիքով ԼՂ-ի Աղավնո գյուղ էին տեղափոխվել ու շատերի նման ստիպված եղել լքել տունն ու հաստատվել Հայաստանում։
«Մայր Հայաստան» հուշարձանը տեղադրվել է Երևանի բարձրադիր վայրում մոտ 60 տարի առաջ: Կնոջ արձանը շատերին է հիացրել և շարունակում է հիացնել. նա սուրը պատյանն է դնում, վահանը ոտքերի մոտ է։ Գրեթե 40 տարի ոչ ոք չգիտեր, որ այս մոնումենտալ հուշարձանը 17-ամյա աղջկա դեմքն ունի, որն այսօր էլ ապրում է Երևանում։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը։
Արև Բալդրյանը 5 տարի առաջ սկսել է փոքրիկ բիզնեսով զբաղվել ու երբ թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող ընթացք է ստացել, Արևը խնդիրների առջև է կանգնել, այդ թվում՝ առողջական։
«Բլոգերը ինձ հետ կապ չի հաստատել, ուղղակի իմ օնլայն խանութի էջից միանգամից պատվեր է կատարել. չափսը նշել է, կարել ենք ու ուղարկել իր հասցեով՝ Լիբանան: Այս տարազը Սյունիք-Արցախյան տարազախմբից մի օրինակ է, վրայի ասեղնագործությունը արցախյան գորգանախշ է,- պատմեց տարազի հեղինակը և նշեց, որ մինչ այդ ֆուդբլոգերին չի ճանաչել,- Ընկերներս Ֆեյսբուքում տեղադրել էին «Ղափամա»-ի տեսանյութը, ու երեկոյան երբ անցնում էի Ֆեյսբուքով, տեսա, ասացի՝ ինչ ծանոթ հագուստ է: Ուշադիր նայելուց հետո՝ ասացի՝ սա իմ կարած հագուստն է, և արդեն երբ օնլայն-խանութի վաճառքները նայեցի, հասկացա՝ Լիբանան գնացած մեր վերջին պատվերն իրենն էր փաստորեն: Շատ հաճելի պահ էր»:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նավը հայտնաբերվել է Սուփերիոր լճի հատակին սաստիկ փոթորկի ժամանակ անհետանալուց մոտավորապես 84 տարի անց:
Հոգեբան և պրոդյուսեր Իրինա Չիլիբիևան «Իզվեստիային» պատմել է երեխաների համար համակարգչային խաղերի առավելությունների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարելի է տարբերակել պարզ հոբբին խաղային կախվածությունից:
BBC Travel-ը հոդված է հրապարակել Հայոց այբուբենի մասին։ «Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայ ինքնությունը» վերնագրով հոդվածի հեղինակ Սուգատո Մուքերջին պատմում է, որ Հայոց այբուբենը սոսկ գրային համակարգ չէ. այն նաև թվային համակարգ է, որն օգտագործվում է մաթեմատիկական հաշվարկների և օրացուցային տարեթվերի գրանցման համար, ինչպես նաև ազգային հպարտության առարկա է: Հոդվածում լրագրողը կիսվել է նաև իր տպավորություններով՝ Հայոց այբուբենի հուշարձան և Մատենադարան կատարած այցից։
Աղբյուրի տվյալներով՝ վարկանիշի առաջատարը 2003 թվականին թողարկված Nokia 1100-ն է, որը վեց տարվա ընթացքում վաճառվել է 250 մլն հատ տպաքանակով:
Մանկության հիշողությունների կորուստը կարող է կապված լինել մարդու անհատական հատկանիշների, կյանքի հանգամանքների, իսկ կարճաժամկետ հիշողության կորստի դեպքում՝ հոգեկան վիճակի հետ։ Այս մասին Газета.Ru-ին ասել է հոգեբան Ստանիսլավ Սամբուրսկին։
Տարիներ շարունակ տեւած հետազոտություններից հետո գիտնականները կարողացան հայտնաբերել երեք դամբարաններից, որոնք պատկանում էին Ալեքսանդր Մակեդոնացու ընտանիքին։
Խորհրդային ու ռուսական կինոյի աստղը՝ Մարինա Նեյոլովան, տաղանդավորագույն դերասանուհի է ու պարզապես գեղեցիկ կին: Նա յուրահատուկ հմայք ուներ, և որտեղ էլ որ հայտնվեր, միշտ գրավում էր հակառակ սեռի ուշադրությունը: Նեյոլովան խելացի էր, չափազանց ինֆորմացված, ինտելեկտուալ կին էր, ու պատահական չէ, որ տղամարդիկ հեշտությամբ էին սիրահարվում նրան:
ԱՄՆ-ի շատ քաղաքներ կարող են ուրվական քաղաքներ դառնալ մինչև 2100 թվականը, ասվում է Nature Cities ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ: