Բուդդիստ վանականն ասել է, թե ինչպես հասնել երջանկության
Բուդդիստները երջանկության են հասնում՝ մաքրելով գիտակցությունը կապվածությունից, զայրույթից և անտեղյակությունից, Երջանկության միջազգային օրը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սերգեյ Կիրիշովը:
Երջանկության միջազգային օրը ՄԱԿ-ը սահմանել է մարտի 20-ին։ Այն, ըստ կայքի, կոչված է ծառայել որպես լույսի, ոգեշնչման և հույսի փարոս բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ապրել երջանիկ և լիարժեք կյանքով:
«Տառապանքի պատճառը մեր ներքին աղտոտվածությունն է, մտքի աղտոտվածությունը, ինչպիսիք են զայրույթը, կապվածությունը, անտեղյակությունը։ Դրանք տառապանքի պատճառ են դառնում, որի հետևանքով մարդը չի կարող իրեն երջանիկ զգալ: Եթե մենք խոսում ենք պարզ բառերով, ապա բուդդիստի համար երջանկությունը մեր մտքում ստվերների բացակայությունն է, որոնք տառապանքի պատճառ են հանդիսանում: Հենց սեփական գիտակցության վրա աշխատելն է թույլ տալիս հասնել երջանկության»,– ըստ shantnews-ի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նա։
Նա բացատրել է, որ գիտակցության մեջ կապվածությունը ստիպում է իրեն չբավարարված զգալ, իսկ դժգոհության զգացումը թույլ չի տալիս մարդուն իրեն երջանիկ զգալ։ Կյանքում ուրախությունները՝ դպրոցում երեխայի լավ գնահատականից մինչև հիվանդությունից վերականգնում, բերում են ոչ թե երջանկություն, այլ հաճելի հույզեր: Երջանկությունն անփոփոխ է. երբ այն ձեռք է բերվում, և մարդու միտքը մաքրվում է, ոչինչ չի կարող խանգարել դրան: Ամենօրյա ուրախությունները կարող են ստվերվել հաջորդող վատ լուրերով։