Բաժիններ՝

Սովորություններ, որոնք խանգարում են քնելուն

Քնելուց առաջ խորտիկ, մի բաժակ գինի և նույնիսկ մեկ բաժակ ջուր խմելը զգալիորեն վատացնում է քունը, ասում է վիրաբույժ Կարան Ռաջը: Այն սովորությունների ցանկը, որոնք, նրա կարծիքով, խանգարում են քնելուն, հրապարակել է Daily Mail-ը։

Բժիշկը կարծում է, որ վերջին կերակուրը պետք է լինի քնելուց ոչ ուշ, քան երկու ժամ առաջ։ Նա բացատրել է, որ մարմնից 90 րոպե է պահանջվում ստամոքսի պարունակության կեսն աղիքներ ուղարկելու համար։ Վաղ քնելը կարող է առաջացնել այրոց կամ թթվային ռեֆլյուքս (երբ թթվանյութը ստամոքսից հայտնվում է կերակրոփողում):

Ըստ shantnews-ի՝  նա նաև խորհուրդ է տվել հրաժարվել քնելուց առաջ ջուր խմելու սովորությունից, որպեսզի գիշերը չարթնանաք զուգարան գնալու համար։

Ռաջը հորդորել է կեսօրին հրաժարվել սուրճից, քանի որ դրա ազդեցությունն օրգանիզմի վրա տևում է մինչև ութ ժամ։ Միաժամանակ, բժշկի խոսքով, սուրճը էներգիա չի տալիս, ինչպես շատերն են կարծում, այլ միայն ճնշում է հոգնածության զգացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս