Sotheby’s-ն աճուրդի է դրել Շումախերի Ferrari F2001b բոլիդը
Օգոստոսի 16-19-ին Sotheby’s-ում կկայանա Ֆորմուլա-1-ի Ferrari F2001b բոլիդի աճուրդը, որով 2002 թվականին աշխարհի առաջնությանը մասնակցել է լեգենդար գերմանացի մրցարշավորդ, աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը: Նշենք, որ Ferrari F2001b-ով Շումախերը հաղթել է 2022թ․ Ավստրալիայի Մեծ մրցանակում։ Այս մասին հաղորդում է allcarz.ru-ն։
Ի դեպ, 2022թ. Sotheby’s-ի աճուրդում ռեկորդային գնով՝ 14,8 միլիոն դոլարով, վաճառվել էր Շումախերի Ferrari F2003-GA բոլիդը, որով նա նվաճել էր 6-րդ չեմպիոնական տիտղոսը Ֆորմուլա-1-ում։
Հիշեցնենք, որ 10 տարի առաջ՝ 2013 թվականին, Շումախերը գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել, որից հետո երկու անգամ ենթարկվել է ցողունային բջիջների փոխպատվաստման։
Շումախերի բուժման և մասնագիտացված խնամքի տարեկան ծախսը մոտ 3 միլիոն եվրո է։ 2015 թվականին Շումախերի կինը 25 միլիոն դոլարով վաճառել էր ավտոարշավորդի ինքնաթիռը, 3 միլիոն դոլարով ՝ առանձնատունը Նորվեգիայում, 59 միլիոն եվրոյով՝ Շվեյցարիայի Գլան քաղաքում գտնվող առանձնատունն ու կալվածքը։