Բաժիններ՝

Ի՞նչ անել երիտասարդ տեսք ունենալու համար

Եթե ուզում ես երիտասարդ տեսք ունենալ, հետևիր womanhappiness.ru-ի խորհուրդներին:

1. Ինչ վերաբերում է սև գույնին, ապա այն կարծիքը, որ սևը ծերացնում է, վիճելի է: Չէ՞ որ չկա ավելի ձգող, ավելի էլեգանտ, ավելի շքեղ բան, քան սև հագուստ հագած կինը: Ծայրահեղ դեպքում միշտ էլ կարելի է դեմքի գույնը թարմացնել վզնոցի, պարանոցի վզկապի կամ բլուզի օգնությամբ:

2. Նորաձևությունից դուրս եկած հագուստ. Չկա ավելի վատ բան, քան, երբ կինն իր հետ քարշ է տալիս իր պատանեկության ժամանակների նորաձևությունը՝ 80-ականների վառ դիմահարդարումը, 90-ականների լայնածավալ ուսերը և այլն: Պարտադիր չէ հետևել նորաձևության բոլոր վերջին թրենդներին: Բավական է ուշադիր լինել ընդհանուր թրենդների նկատմամբ՝ կիսաշրջազգեստի երկարություն, ձևվածք, գունային գամմա, որպեսզի քայլես նորաձևության հետ համահունչ ու միևնույն ժամանակ ժամանակակից տեսք ունենաս:

3. Շատ կանանց՝ շքեղ կտորներին ունեցած կապվածությունը, ինչպիսիք են թավիշը, մետաքսը, ժանյակը: Սիրելի կանայք, հիշեք, որ հատկապես ցերեկային ժամերին դրանք աշխատում են ձեր դեմ:

4. Տարիքից ավելի մեծ չերևալու համար օգտագործեք ցանկացած բաց և վարդագույն ու դեղձի երանգներով կտորներ. դրանք հիանալիորեն թարմացնում են դեմքի գույնը:

5. Կոշիկի գույնին համահունչ պայուսակն ու բիժուտերիան նույնպես այսօր ծայրահեղ ոչ ակտուալ են ու ինքնաբերաբար կնոջը տարիք են ավելացնում:

6. Կազմվածք. խուսափեք տարատեսակ բալախոններից ու այն հագուստից, որը ջնջում է կազմվածքի եզրագծերը: Այդպիսի զգեստներ սազում են միայն 90-60-90 չափսեր ունեցող մոդելներին:

7. Խուսափեք 80-ականներին նորաձև վառ նեոնային գույներից: Նախապատվությունը տվեք հյութեղ, արտահայտիչ երանգներին:

8. Ընտրեք ճիշտ երկարություն. Կանանց մեծ մասին սազում է կիսաշրջազգեստի ծնկից քիչ ներքև երկարությունը, որը ցանկացած ոտք ավելի երկար է ցույց տալիս, իսկ կազմվածքը՝ շքեղ: Կնոջը բարեկազմ են ցույց տալիս նաև կրունկները ծածկող երկար ուղիղ տաբատները, V-աձև բացվածքով ջեմպրները, միագույն վերև-ներքևները:

9. Բոլորին է հայտնի, որ մուգ գույները մեծացնում են, իսկ բացերը՝ հակառակը, երիտասարդացնում:

10. Նույն բանը վերաբերում է ադամանդներին և, ինչն ավելի վատ է, դրանց՝ առավել մատչելի համարժեքներին՝ փայլուն քարերից, ապակուց ու բիսերից պատրաստված զարդերին: Ներկայանալի տեսք ունենալու ցանկությունը կարող է ձեզ դարձնել ծիծաղելի, բայց ոչ մի կերպ՝ գրավիչ: Այս դեպքում պարզությունը լավագույն ընկերն է:

11. Խուսափեք կանաչ զեյթունի, տիղմի ու այլ հողագույն երանգներից, որոնք դեմքին հաղորդում են անառողջ գունատություն:

12. Հնարավորության դեպքում խուսափեք հագուստի այնպիսի համադրություններից, ինչպիսիք են կիսաշրջազգեստ-ժակետ, տաբատ-պիջակ համադրությունները, հատկապես, եթե վերևն ու ներքևը նույն նկարով են: Այդ տեսքով աշխատանքի գնալը լրիվ թույլատրելի է, բայց ահա զբոսանքի կամ սրճարան՝ սուրճ խմելու, չարժե:

13. Աշխատեք անհնարինն անել գոտկատեղն ընդգծելու համար՝ լինի դա բարակ գոտիով զգեստ, թե կոստյումի կամ նույնիսկ վերարկուի վրայից գցված լայն գոտի:

14. Ինտենսիվ դիմահարդարումն ու բարդ սանրվածքով վարսերը, մազերի ոչ բնական գույները կանանց չեն երիտասարդացնում:

15. Սխալ է այն ենթադրությունը, որ ինչքան վառ են գույներն ու շքեղ է սանրվածքը, այնքան դուք անդիմադրելի եք: Առողջ, փայլուն մազերն ու ձեր դեմքի առավելություններն ընդգծող նուրբ դիմահարդարումը կզարդարեն ցանկացած, հատկապես տարիքային որոշակի շեմ անցած կնոջ:

16. Տարիքին ու կարգավիճակին չհամապատասխանող հագուստ: Նախորդ դարի 20-30-ական թթ. նորաձև վալաններով հագուստը ոչ բոլորին է սազում, ու ստիպում է ձեզ շրջապատող անձանց ոչ ադեկվատ կերպով ընկալել ձեզ:

17. Աշխատեք ձեր արտաքին տեսքով համապատասխանել այն սոցիալական խմբին, որին դուք ձեզ դասում եք կամ կցանկանայիք դասել: Օրինակ, հեղինակավոր բուհ-ի դասախոսը պետք է ընտրի զուսպ, ինտելեկտուալ շքեղությունը, իսկ թատրոնի կամ կինոյի դերասանուհին՝ բոհեմականը:

18 .Ընտրեք բաց, սեքսուալ, բարձրակրունկ կոշիկ: Լավ կոշիկը ցանկացած կնոջ կդարձնի անդիմադրելի և ցանկալի: Եվ, ընդհակառակը, կոպիտ, փակ տձև կոշիկները թույլատրելի են միայն անչափահասներին:

19. Աշխատեք ամեն ինչ անել, որ ձեր զգեստապահարանում գերակշռեն դասական հագուստները՝ շիկի թեթև շղարշով: Խուսափեք ցանկացած ծայրահեղությունից՝ սկսած կոկետ-ռոմանտիկայից մինչև շոկի հասցնող ավանգարդ ոճը: Կերպարի բնական ու ներդաշնակ համադրությունը սազում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծամասնությանը: Փորձեք գտնել ձեր արժանիքներն ընդգծող և թերությունները ծածկող ձեր ոճը: Ոչինչ այնպես չի զարդարում կնոջը, ինչպես նրա անհատականությունը:

20.Եվ վերջում՝ ծերացնում է ոչ թե հագուստը, այլ մտքերը և սեփական անձի նկատմամբ անուշադրությունը: Իրենց ու իրենց արտաքինը սիրող ու գնահատող խնամված կանանց ցանկացած հագուստ էլ սազում է:

womanhappiness.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս