1 բաժինը՝ 6700 դոլար. Ճապոնիայում պատրաստվել է աշխարհի ամենաթանկ պաղպաղակը
odditycentral.com-ի փոխանցմամբ՝ Ճապոնական Cellato ապրանքանիշը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել աշխարհի ամենաթանկ պաղպաղակի համար. դրա մեկ բաժինն արժե 880.000 իեն (6700 դոլար):
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը հավաստել է, որ Cellato-ի՝ պրոտեիններով հարուստ նոր պաղպաղակը՝ Byakuya-ն, ամենաթանկն է աշխարհում: Այն պատրաստված է կաթով, երկու տեսակի պանրով, ձվի դեղնուցով, վրան լցված է պարմեզան պանիր, սպիտակ տրյուֆել, տրյուֆելի յուղ և ուտելի ոսկու թիթեղներ։ Cellato-ն խորհուրդ է տալիս պաղպաղակն ուտել գնելուց հետո 10 օրվա ընթացքում՝ դրա համը լիարժեք վայելելու համար:
«Ամենաբարձր կարգի» պաղպաղակն ունի թույլ քաղցրություն, բայց բարդ համ: Այն փաթեթավորված է նորաոճ սև տուփով: Այն ներառում է ձեռքով պատրաստված մետաղական գդալ: