Հայկական տարազը մեր դարավոր պատմության ու մշակույթի լուռ վկան է։ Ինչպիսի՞ն է եղել, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել. այս մասին զրուցել ենք ազգագրագետ, դիզայներ Վահե Քոթանյանի հետ։
Հայոց ցեղասպանության մասին վավերագրական նյութերը գրվել են՝ ինչպես հայազգի, այնպես էլ՝ օտարազգի անհատների ջանքերով: Այդ վավերագրությունները փաստում են Հայոց ցեղասպանության իրողությունը:
168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ երգչուհի Մաշա Մնջոյանը խոստովանում է՝ երբեք իր առջև նպատակ չի դրել դառնալ ամենապահանջված կամ «ամենաթոփ» արտիստը Հայաստանում։ Նրա համոզմամբ՝ հայկական շոու-բիզնեսի շրջանակները փոքր են, իսկ «առաջին» և «երկրորդ» հասկացությունները՝ հարաբերական։
Այս փաստերը ցույց են տալիս ցեղասպանության իրական մեխանիզմները՝ որպես թուրքերի կողմից կազմակերպված հանցագործություն։
Այովայի և Կորնելի համալսարանների գիտնականները մտածել են, թե ինչպես է կարելի հեշտորեն կառավարել ալկոհոլային ըմպելիքի օգտագործումը:
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը պրոդյուսեր Արմին Մովսիսյանն է:
Ծիսական աղբյուրից՝ քաղաքային թաղամաս։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում գտնվող Ծարավ աղբյուրի պատմական, մշակութային և սոցիալ-տնտեսական նշանակության, արված բացահայտումների մասին զրուցել ենք բանասիրական գիտությունների թեկնածու (բ.գ.թ.) ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեքստաբանության բաժնի և ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Գալստյանի հետ։
1930 թվականին Երևանում սկսվում է Քանաքեռի ջրաէլեկտրակայանի կառուցումը: Այն կառուցվում է Հրազդան գետի միջին հոսանքի վրա՝ Արզնիի և Քանաքեռի միջև: Ջրաէլեկտրակայանի կառուցումն ավարտվում է 1936 թվականին: Արզնիի հէկից դուրս եկող ջրերը, որոնք արդեն օգտագործվել էին էլեկտրաէներգիա ստանալու համար, տեղափոխվում են դեպի Քանաքեռի հիդրոէլեկտրակայան։ Այստեղ դրանք անցնում են հատուկ ջրանցքով, որի երկարությունը մոտ 13 կմ է: Կայանի ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 100 մեգավատտ։
«Հնագույն ժողովուրդների էպոսները հոգևոր են: Դրանք առ Աստված աղոթական խոկումների, տիեզերաճանաչողության և մարդու աստվածային կոչման մասին մեկնություններ են»,- կարծում է հայագետ, մշակութաբան, «Մհերի դռան առեղծվածը» ֆիլմի հեղինակ Արթուր Արմինը, ում հետ զրուցել ենք «Սասնա Ծռեր» էպոսի, Մհերի դռան արձանագրության, արված բացահայտումների մասին։
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Արցախը լինելով Խորհրդային Միության կազմում՝ որպես ինքնավար մարզ, ակտիվորեն մասնակցեց պատերազմին: Արցախի բնակչությունը զորակոչվեց ռազմաճակատ, մասնակցելով տարբեր ճակատամարտերի: Տնտեսական ու մարդկային ռեսուրսները կենտրոնացվեցին պատերազմի կարիքների համար: Այդ ամենը նպաստեց հաղթանակին: Արցախի բնակիչները նաև զգալի նյութական աջակցություն ցուցաբերեցին ռազմաճակատին՝ մատակարարելով սնունդ, հագուստ և այլ անհրաժեշտ միջոցներ։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը սիրված երգիչ Արսեն Սաֆարյանն է:
Նման երևույթները խորը հետք թողեցին ոչ միայն անհատների ճակատագրերի, այլև տարբեր ժողովուրդների պատմության մեջ: Արդյունքում ձևավորվեց սոցիալական անհավասարություն, բռնություն և բարոյական ճգնաժամ։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը DJ SMOKE-ն է:
1953 թվականի մարտի 1-ին Իոսիֆ Ստալինը գտնվում էր Մոսկվայի շրջանի՝ Կունցևոյի ամառանոցում: Նույն օրը նա հայտնաբերվել է պահակախմբի աշխատակից Լոզգաչյովի կողմից՝ փոքր ճաշասենյակում գետնին ընկած վիճակում։ Արդեն իսկ հաջորդ օրը՝ մարտի 2-ի առավոտյան, ամառանոց են ժամանել բժիշկները:
Բելգիացի գիտնականների մի խումբ փորձել է բացատրել էմոցիաների տևողությունների տարբերությունները:
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է դերասան Սարգիս Գրիգորյանը:
1919 թվականը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կարևոր և միևնույն ժամանակ դժվարին շրջան էր։ Երկիրը նոր էր հռչակել անկախությունը, սակայն կանգնած էր՝ ինչպես արտաքին քաղաքական մարտահրավերների, այնպես էլ՝ ներքին սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների առաջ։
Հայոց ցեղասպանության տարիներին և դրան հաջորդած ծանր ժամանակաշրջանում, հասարակական կազմակերպությունների կողքին, նշանակալի դեր է կատարել նաև Հայ եկեղեցին՝ ձեռք մեկնելով բազմահազար գաղթականներին: Գաղթականների մեծ մասի առաջին կանգառը եղավ Սուրբ Էջմիածինը և Արևելյան Հայաստանում Հայոց ցեղասպանության առաջին հարվածն իր վրա ընդունեց հենց Մայր Աթոռը:
Այս հրապարակումները վկայում են, որ Արցախյան հակամարտության ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձել է գործուն դեր ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Թեհրանի նախաձեռնած հանդիպումները, հրադադարի հաստատման փորձերը և դրա վերահսկման ուղղությամբ ձեռնարկված քայլերը ցույց են տալիս, որ Իրանը ձգտում էր կանխել պատերազմի հետագա սրացումը։ Սրանք պատմական փաստեր են ու հայ-իրանական բարեկամության մասին:
18-19-րդ դարերում Շուշին ձևավորվել էր՝ որպես ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական, մշակութային և արհեստագործական կարևորագույն կենտրոններից մեկը։ Քաղաքի բազմազան արհեստները, զարգացած առևտրական հարաբերությունները և լայն միջազգային կապերը վկայում էին նրա տնտեսական բարձր մակարդակի մասին։ 19-րդ դարում Շուշին արդարացիորեն համարվում էր աշխարհին հայտնի առևտրական, մշակութային և արհեստագործական կենտրոն, որի տնտեսական ակտիվությունն ու մշակութային կենսունակությունը կարևոր դեր էին խաղում ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի զարգացման գործընթացում։
1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանից փրկված և թուրքական ոճրագործությունից մազապուրծ եղած հայերի մի մասը երկարատև գաղթից, տառապանքից հետո կարողանում է հասնել Արևելյան Հայաստան:
Շուշիի ռեալական դպրոցը հիշեցնում է, որ հայկական քաղաքները ոչ թե պարզապես բնակավայրեր են եղել, այլ քաղաքակրթական կենտրոններ՝ իրենց կրթական ավանդույթներով, մշակութային հավակնություններով և մտավոր ներուժով։ Թեև հիմա Շուշին շարունակում է օկուպացված մնալ թշնամու կողմից, սակայն նրա մշակութային իրական տեղը շարունակում է մնալ հայ մարդու և հայոց պատմության հիշողության առանցքում:
«Բարեփոխումների» կեղծ գաղափարի ներքո թե՛ անցյալում, թե՛ այսօր առաջ են մղվում գաղափարներ, որոնք փաստացի ծառայում են եկեղեցու արժեզրկմանը և թուլացմանը։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն է, ով երբեք չի փորձել «հարմարավետ» խոսել։ Նրա խոսքը հաճախ «դառն» է, երբեմն՝ անհարմար, բայց միշտ՝ ուղիղ։
Այս ամենը փաստում է, որ Նոր Ջուղայի հայ վաճառականությունը 17-րդ դարում ձևավորել էր տնտեսական հզոր և կազմակերպված համայնք: Դա ոչ միայն նպաստում էր սեփական համայնքի բարգավաճմանը, այլև զգալի ազդեցություն էր թողնում տարածաշրջանային ու միջազգային տնտեսական գործընթացների վրա։
Փորձե՛ք մի փոքրիկ գիտափորձ. առանց ձեռքերը շարժելու՝ փորձեք որևէ մեկին բացատրել՝ ինչպես կապել կոշիկի քուղերը (կամ ինչպես բացել «բարդ» փաթեթավորումը): Ամենայն հավանականությամբ, դուք տարօրինակ զգացողություն կունենաք. կարծես միտքն «արգելակվում է», իսկ ձեռքերն ուղղակի ուզում են «ցույց տալ»:
Փառատոնի գրանդ-ժյուրին նախագահում էր Ռոբերտ դե Նիրոն։ «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի հերոսի կողքին «Ռոսիա» կինոթատրոնի բեմում հավաքվել էր խորհրդային դերասանուհիների մի ամբողջ բազմություն։ Ժյուրիի նախագահին խնդրել են ընտրել ամենագեղեցիկ կնոջը, ում հետ նա կցանկանար անցնել կինոփառատոնի կարմիր գորգով։ Ռոբերտ Դե Նիրոն հարցրել է, թե հնարավո՞ր է ընտրություն կատարել հանդիսատեսից, այլ ոչ թե բեմին կանգնած դերասանուհիների միջից։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
1930-ականների բռնաճնշումները հայ իրականության մեջ պարզապես քաղաքական հաշվեհարդար չէին: Դրանք ուղղված էին ազգային ինքնության հիմնասյուների՝ եկեղեցու, մտավորականության և պատմական հիշողության դեմ։ Խաչիկ Մուղդուսու գործունեությունն այդ համակարգի ամենախորհրդանշական դրսևորումներից մեկն էր: Նա ոչ միայն կատարող էր, այլև իր գիտակցված մասնակցությամբ նպաստեց հայ հասարակության հոգևոր ու բարոյական դիմադրության ոչնչացմանը:
1930-ականներին Հայոց եկեղեցու դեմ հակակրոնական պայքարի մասին խոսելիս հիշատակության է արժանի 1938 թվականին գնդակահարված Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը: