Հոգեբույժը խելացի դառնալու հեշտ ու հաճելի միջոց է անվանել
Օրվա ընթացքում 15-20 րոպե քնելու սովորությունը բարելավում է ճանաչողական կարողությունները և մեծացնում կենտրոնացումը, ասում է հոգեբույժ և քնի մասնագետ Չեսթեր Վուն: Ըստ shantnews-ի՝ նրա կարծիքը փոխանցում է Daily Mail-ը։
Մասնագետի խոսքով՝ նախկինում ենթադրվում էր, որ մարմինը ֆիզիկական և մտավոր ուժերը վերականգնում է միայն քնի խորը փուլերում, սակայն նոր տվյալներն ապացուցում են, որ մակերեսային քունը պակաս օգտակար չէ։ Վուն ասել է, որ քնի և արթուն լինելու միջև ընկած վիճակում մարմնի բոլոր գործառույթները դանդաղում են․ նվազում է սրտի հաճախականությունը, մարմնի ջերմաստիճանը և արյան ճնշումը: Սա օգնում է ազատել օրգանիզմի ռեսուրսները և ուղղել դրանք դեպի վերականգնում։
Վուն հավելել է, որ ցերեկային կարճ քունը լավ միջոց է մտավոր ունակություններն ու կենտրոնացումը բարելավելու համար։