Բաժիններ՝

Հոգեբանը թվարկել է երջանիկ երեխայի մի քանի նշանները

Հոգեբան Կատյա Խիմենես Մոլինսն ասել է, որ երջանիկ երեխային կարելի է ճանաչել մի քանի նշաններով։ Նա դրանք թվարկել է La Nacion պարբերականի հետ զրույցում։

Ինչպես նշել է Մոլինսը, երջանիկ երեխան ունի զգացմունքներ արտահայտելու ազատություն։

«Նա կարող է ցույց տալ իր զգացմունքները՝ իմանալով, որ ծնողները կաջակցեն իրեն»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է հոգեբանը։

Նաև նման երեխաները մեծահասակներին միշտ տարբեր հարցեր են տալիս, քանի որ նրանք ձգտում են ճանաչել աշխարհը։

Կարդացեք նաև

Մոլինսը նշել է, որ երջանիկ երեխայի մեկ այլ նշան է ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու ցանկությունը՝ ինչպես ընկերական շրջապատում, այնպես էլ միայնակ: Ամփոփելով՝ հոգեբանը նշել է, որ նման երեխաներն իրենց հարմարավետ են զգում մարդկանց հետ շփվելիս և գիտեն՝ ինչպես հաղթահարել դժվարությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս