Բաժիններ՝

Իլիա Թոփուրիայի UFC քարտը վաճառվել է ռեկորդային գնով

Իլիա Թոփուրիայի UFC նորեկի («նորեկի քարտ» նշանակում է հավաքածու քարտ, որում պատկերված է մարտիկը՝ իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին փուլում, երբ նոր է հայտնվել լավագույն կազմակերպությունում՝ UFC‑ում) քարտը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 101 հազար դոլարով։ Այս տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ հայտնել է հավաքածու քարտերի ամենախոշոր աճուրդային տունը՝ Goldin Auction-ը։

Թոփուրիայի քարտերի գները կտրուկ բարձրացել են այն բանից հետո, երբ նա UFC 317-ի ընթացքում նոկաուտով հաղթեց Չարլզ Օլիվեիրային և դարձավ երկու քաշային կարգերի չեմպիոն։ Մինչ այդ, վրացի մարտիկի պատկերով վաճառված ամենաթանկ քարտի արժեքը եղել է 6000 դոլար։

Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր Խաբիբ Նուրմագոմեդովին․ նրա քարտը 2022 թվականի մայիսին վաճառվել էր 79 հազար 200 դոլարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031