ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻ՝ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՄ… ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՐԴՈՒՆ ՊԵՏՔ Է «ՏՐԱՎՄԱ». ՎԼԱԴ ԽԱՌԱՏՅԱՆ

168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը գործարար, «Ֆիտնես Վլադ» մարզասրահների ցանցի հիմնադիր ՎԼԱԴ ԽԱՌԱՏՅԱՆՆ է։

Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.

– Միշտ փորձում եմ լինել առաջատար. առաջատար այն ամենում, ինչով զբաղվում եմ։ Հաճախ կռվում եմ ինքս ինձ հետո՝ հասնելու համար նրան, ինչին հասնում եմ։

– Ապահովված ընտանիքի զավակ չեմ եղել, միշտ չեմ կարողացել ծնողներիցս գումար խնդրել, եթե անգամ գումար էին տալիս, հավաքում էի։

Կարդացեք նաև

– Ես վատ էի զգում, երբ տեսնում էի մարդկանց, որոնք կարողանում են, օրինակ, 200 դոլարանոց օծանելիք օգտագործել, իսկ ես այդ ժամանակ 2000 դրամ էլ չունեի՝ գետնանցումի տակից օծանելիք գնելու համար։ Բայց անգամ այդ վատ զգալուս պահերին միշտ հավատացել եմ՝ հասնելու եմ այն կետին, որում են իրենք, ավելին՝ լինելու եմ իրենցից առավել։

– Ցանկացած հաջողության համար մարդուն պետք է տրամվա. այն պետք է առաջ գնալու համար։

– Աշխատում էի երեք տեղ, զուգահեռ՝ սովորում իրավաբանական ֆակուլտետում։ Անձնական շփումներ գրեթե չունեի, առավոտյան տանից դուրս էի գալիս, տուն հասնում գիշերը 2-ին։ Այդ ռեժիմով աշխատելու արդյունքում միայն կարողացա գումար կուտակել։

– Անընդհատ զարգանալու և նոր նպատակներ դնելու համար ինձ համար կարևոր է աշխարհով մեկ շրջագայելը։ Ես այդպես եմ ապրում։ Իմ շրջագայությունների ընթացքում ծնվում են նոր մտքեր։ Օրինակ՝ այդպես եղավ վերջին շրջագայության ժամանակ, երբ որոշեցի ստեղծել նոր բիզնես, մուտք գործել նոր ոլորտ։ Այդ նոր բիզնեսը ստեղծելու եմ Հայաստանում, որի մասին կխոսեմ մեկ տարի անց։

– Հասել եմ այն նպատակին, որը դրել եմ իմ առջև։ Սովորաբար, երբ նպատակիս հասնում եմ, մոտս հարց է առաջանում՝  լա՛վ, էլ ինչի՞ համար եմ ես այս ամենն անում, ի՞նչն ինձ չի հերիքում։ Այդ պահերին հասկանում եմ, որ անկախ ամեն ինչից՝ ինչ բիզնես ստեղծել եմ, պետք է առաջ տանեմ, կանգնեմ՝ կտապալվեմ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս